Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ցանկանում է աջակցել հայազգի ֆուտբոլիստի բուժմանը
Հասարակություն
Գրոզնիի «Թերեք» ֆուտբոլի ակումբը կաջակցի 18-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի բուժմանը` իր վրա վերցնելով դրա հետ կապված բոլոր ծախսերը:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru կայքը, այս մասին իր «Ինստագրամ»-ում գրել է ՌԴ Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը:
««Թերեք»-ը չի կարող անտարբեր մնալ Սիմոնյանի նկատմամբ և կապահովի նրա լիարժեք բուժումը, որից հետո ակումբը այս խոստումնալից ֆուտբոլիստի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր կկնքի»,- գրում է Կադիրովը:
Տասնութամյա Սիմոնյանը տառապում է ուղեղի քաղցկեղով: Ներկայումս ֆուտբոլիստը ինտենսիվ բուժում է ստանում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու