Ըստ Շարմազանովի` Լևոն Զուրաբյանի հայտարարությունը «լավ կատակ» է
Քաղաքական
Հայաստանի իշխանությունները միշտ պատրաստ են երկխոսել քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունների հետ և քաղաքացիական ինստիտուտների հետ: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Եվ պետք է ասեմ, որ այդ երկխոսության ընթացքում մենք այլ քաղաքական ուժերի միջնորդության կարիքը չունենք»,- ասաց Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե ինչու է Կառավարությունը պատրաստ բանակցել «Դեմ եմ» նախաձեռնության անդամների հետ, սակայն իրենց հետ չի բանակցում:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ-ը գալու է իշխանության՝ նշելով, որ դա «լավ կատակ էր»:
Պատասխանելով հարցին, թե ոչ իշխանական ուժերը հաջողության կհասնեն արդյոք Կառավարւթյանն անվստահություն հայտնելու գործում՝ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ օրակարգում կառավարության կամ վարչապետի հրաժարականի հարց չկա, իսկ ոչ իշխանական ուժերը բավարար լծակներ չունեն դրան հասնելու համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու