«Ժողովուրդ». 200 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ-ում ծրագրային ծառայություններ «գնելու» համար
Հայկական Մամուլ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀՀ պետական միջոցներից օրերս հսկայական մի գումար է հատկացրել ՊԵԿ-ում ծրագրային ծառայությունների համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 17-ին «Ֆոնտեյն հոլդինգ» ընկերությանը էլեկտրոնային TWM համակարգի սպասարկման ծառայությունների մատուցման համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 83 մլն դրամ է հատկացրել: Ինչպես երեւում է` Հայաստանի ամենահարուստ պաշտոնյան` Գագիկ Խաչատրյանը, ամեն ինչի «թանկն է սիրում»:
Նա միանգամից մոտ 200 հազար ԱՄՆ դոլար է վճարել ՊԵԿ-ում ծրագրային ծառայություններ «գնելու» համար: Թե ինչ արդյունավետությամբ կաշխատի այդ ծրագիրը, դժվար է ասել` հաշվի առնելով ՊԵԿ-ի աշխատանքի արդյունավետությունն ընդհանրապես:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու