«Ժողովուրդ». ԴԱՀԿ-ն աճուրդի միջոցով վաճառքի է հանել կանացի բլուզ, կիսաշրջազգեստ, կոշիկներ, ներքնազգեստ
Հայկական Մամուլ
ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որը գլխավորում է «Քեթրին գրուպ» ընկերության սեփականատեր Միհրան Պողոսյանը, ուշագրավ աճուրդներ է կազմակերպում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն այս օրերին աճուրդի միջոցով վաճառքի է հանել կանացի բլուզ` մեկնարկային գինը 8200 դրամով, կիսաշրջազգեստ` 2800 դրամով, սպիտակ վերնաշապիկ` 1900 դրամով:
Նույնիսկ կոշիկներ կան աճուրդ-վաճառքի տաղավարում` 1017 դրամով եւ մի շալ` 96 դրամով: Բայց սա դեռ ամբողջը չէ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ը նույնքան մատչելի գներով աճուրդի է հանել կանացի ներքնազգեստ` 196 դրամով, կրծկալներ' 763 դրամով եւ այսպես շարունակ: Ինչպես երեւում է' մանրադրամներ հավաքելը Պողոսյանի մոտ ցեղական է. նրա քեռին' Միքայել Հարությունյանն էլ մայրաքաղաքում կարմիր գծեր է նկարել եւ 2000-ական դրամներ է հավաքում վարորդներից' ոչ մի ծառայություն չմատուցելով:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու