«Ժողովուրդ». Հայաստանի հեղինակությունը հերթական անգամ նվաստացվեց
Հայկական Մամուլ
Երեկ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հաստատել է Ուկրաինայի հարցով բանաձևը, որով ճանաչվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ Ղրիմի ինքնորոշման մարտի 16-ի հանրաքվեն գնահատվում ապօրինի: Բանաձևը ընդունվել է ՄԱԿ-ի անդամ երկրների ձայների գերակշիռ մեծամասնությամբ. «կողմ» է քվեարկել 100, «ձեռնպահ»` 58, «դեմ»` 11 երկիր: Ամենատխուրն այն է, որ Հայաստանը վերջինների թվում է` բռնապետական Վենեսուելայի, Բելառուսի, Սուդանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Զիմբաբվեի, Կուբայի, Նիկարագուայի և Բոլիվիայի շարքում:
Մինչդեռ հիշեցնենք, որ դրանից ընդամենը մեկ օր առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատությանը» փոխանցել էր ՀՀ պաշտոնական մոտեցումն, ըստ որի` մեր երկիրը պետք է ձեռնպահ քվեարկեր այդ բանաձևին: Բայց, փաստորեն, Ռուսաստանը հերթական անգամ ցույց տվեց, որ բացարձակապես թքած ունի Հայաստանի շահերի վրա, անգամ եթե խոսքը գնում է մեզ համար գերցավոտ խնդրի մասին, որն ուղղակիորեն զուգադրվում է Ղարաբաղյան հակամարտության հարցին:
Առավել հավանական է այն, որ Տիգրան Բալայանի շուրթերով ձեռնպահ քվեարկելու մասին հայտարարությունն անելով` հայկական կողմը ցանկացել է միջազգային հանրությանը ցույց տալ, որ Հայաստանի իշխանություններն Ուկրաինայի հարցում իրենց դիրքորոշումները հայտնելիս գտնվում են Ռուսաստանի անհաղթահարելի ճնշումների ներքո, որոնց արդյունքում էլ այս բանաձևին «ձեռնպահ» քվեարկելու որոշումը մի քանի ժամում փոխվեց «դեմ»-ի:
Գուցե ստեղծված իրավիճակում դիվանագիտական նման հնարքն արդարացված է, սակայն ակնհայտ է, որ դրա արդյունքում Հայաստանի Հանրապետության հեղինակությունը հերթական անգամ նվաստացվեց:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու