Վթար Արարատ քաղաքում
Արտակարգ Պատահար
Մարտի 28-ին, ժամը 06.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդ թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջհամայնքային Հ-8 ավտոճանապարհին' Զոդ թաղամասի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 34 DU 839 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլ.սյանը, ինչից վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել վարորդին ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Արարատի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու