Ես իմ գնահատականն ունեմ, որը չեմ ուզում հրապարակային արտահայտել. Ռուբեն Հակոբյան
Քաղաքական
Գուշակություններ անելն այնքան էլ շնորհակալ գործ չէ, առավել ևս գուշակություն` Սահմանադրական դատարանի հետ կապված: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն` անդրադառնալով, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն կուտակային կենսաթոշակների հարցում:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ինքն իր գնահատականն ունի, որը, սակայն չի ցանկանում հրապարակայնացնել:
«Իհարկե, ես մոտավորապես իմ գնահատականն ունեմ, որը չեմ ուզում հրապարակային արտահայտել: Բոլոր դեպքերում պարտադիր բառը չեմ կարծում, որ ամբողջությամբ կհանվի: Թե ինչ մարտավարություն կորդեգրենք, դա արդեն քննարկելիք հարց է, բայց այն, որ հասարակական լուրջ հնչեղություն ունի այս հարցը և որևէ որոշում, որը չի բավարարի ազգաբնակչությանը և այս նախաձեռնության հեղինակներին, կարծում եմ` իր շարունակությունը կունենա»,-ասաց Հակոբյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն