Վրաստանի ղեկավարությունը պետք է ինտենսիվ բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ. Բուրջանաձե
Վրաստան
Վրաստանի ղեկավարությունը «պետք է ուղղակի կապ հաստատի Ռուսաստանի ղեկավարության հետ»: Այդ մասին հայտարարել է հանրապետության խորհրդարանի նախկին նախագահ, իսկ այժմ «Դեմոկրատական շարժում- Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն: Նրա խոսքով՝ Թբիլիսին «պետք է Մոսկվայի հետ ինտենսիվ բանակցություններ սկսի Վրաստանի համար կենսականորեն կարևոր խնդիրների քննարկման և լուծման նպատակով»:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քանիցս հայտարարել են «ՌԴ-ի հետ հարաբերություններում լարվածությունը մեղմացնելու համար ջանքեր գործադրելու մտադրության մասին»:
Վրաստանը ՌԴ-ի հետ երկխոսությունը շարունակում է ինչպես «Աբաշիձե-Կարասին», այնպես էլ Ժնևի բանակցությունների ձևաչափով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու