Աշխարհի առաջնության եզրափակչում կցանկանայի տեսնել Բրազիլիայի և Ռուսաստանի հավաքականներին. Պելե
Սպորտ
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հայտարարել է, որ 2014 թվականի հունիս-հուլիս ամիսներին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում ցանկանում է տեսնել իր երկրի և Ռուսաստանի հավաքականներին: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն
«Ես գիտեմ, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության 2 ուժեղագույն թիմերն են համարվում Գերմանիայի և Իսպանիայի հավաքականները, բայց մրցաշարի եզրափակչում ես կցանկանայի տեսնել Բրազիլիայի և Ռուսաստանի թիմերին: Ես մի անգամ կատակել եմ, որ Ռուսաստանը ֆուտբոլի աշխարհի չեմպիոն կդառնա այն ժամանակ, երբ Բրազիլիան նվաճի հոկեյի աշխարհի չեմպիոնի կոչումը, բայց ներկայումս Ռուսաստանի հավաքականը կարող է հավակնել բարձր տեղի»,-ասել է Պելեն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն