Ուրախությունից չցատկոտեցի, երբ իմացա Ազգերի լիգայի ստեղծման մասին. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Ազգերի լիգայի ստեղծմանը, որի առաջին մրցաշարը տեղի կունենա 2018 թ-ին:
«Ես շնորհակալ կլինեի, եթե այդ որոշմանը մասնակցեին նաև ֆուտբոլիստները և այն մարդիկ, ովքեր յուրաքանչյուր օր աշխատում են ակումբներում: Կարծում եմ` եթե նման բան լիներ, ապա ազգերի լիգան մի փոքր այլ կերպ կլիներ: Որպեսզի խաղը զարգանա, պետք չէ ավելացնել մրցաշրջանում խաղերի քանակը: Խաղացողներին, մարզիչներին և մենեջերներին ոչ ոք ոչինչ չի հարցրել. նրանք պարզապես որոշում են կայացրել: Ես ուրախությունից չցատկոտեցի, երբ իմացա Ազգերի լիգայի ստեղծման մասին: Միգուցե մենք այնքան շատ ենք տարված ամենօրյա աշխատանքով, որ մեզ մոռացել էին տեղեկացնել այդ մասին, ոչնչից տեղյակ չէի և հանկարծ լսում եմ, որ նման մրցաշար է արդեն ստեղծվել»,-Կլոպի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու