Հաշվել չգիտեն. Գալուստ Սահակյանի պատասխանը ՀՀԿ-ի օրերը հաշվողներին
Քաղաքական
Պարտադիր կուտակային կենսաթոշակների հարցով ինչ որոշում էլ Սահմանադրական դատարանը կայացնի, այն պետք է պարտադիր լինի բոլորի համար: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ՍԴ որոշումից: «Խնդիրն ակնկալիք ունենալը չէ: Սահմանադրական դատարանն ինչ որոշում էլ կայացնի, այն պարտադիր կլինի բոլորի համար»,-նշեց Սահակյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ականների դիտարկմանը, թե ապրիլի 28-ից հետո, երբ կառավարությանն անվստահություն կհայտնվի, ՀՀԿ-ի կոճակային առավելությունը կվերանա, Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ ԲՀԿ անդամների 10 տոկոսը ժամանակին իր ղեկավարած խմբակցության անդամներ են եղել: «Թող սա չմոռանան: Ուղղակի հիմա մոդա է դարձել քաղաքական կամ ինչ-ինչ շահերից ելնելով, այստեղից այնտեղ ցատկոտելը»,- ասաց նա` բացառելով տարբերակը, որ ՀՀԿ-ից կրկին կարող են նոր անդամներ հեռանալ:
Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ ՀՀԿ-ի օրերը հաշված են, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ուրեմն, հաշվել չգիտեն»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու