Լուսավորվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի փողոցների 80 տոկոսը
Հայաստան
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ընթացող լայնածավալ աշխատանքների շնորհիվ 80 տոկոսով լուծվել է փողոցների լուսավորվածության խնդիրը: Քաղաքի փողոցների 8770 մետր հատվածում տեղադրվել է 210 սյուն: Լուսավորվել է Խ. Ստեփանյանի անվան փողոցը 770 մետր հատվածում, Ա. Սեյսմանուկյանի, Շահումյանի, գեր եզմանոցի տարածքի, Մաշտոցի փողոցները` 700, զորավար Անդրանիկի փողոցը` 1200, Մ. Բաղրամյանի փողոցը` 1400, Ե. Չարենցի փողոցը` 2300 և Հ. Թումանյան փողոցը` 300 մետր երկարությամբ: Կատարված աշխատանքների համար տեղական բյուջեից ծախսվել է 20 միլիոն դրամ:
2014 թվականի անելիքների մեջ է մտնում Ա. Սեյսմանուկյանի փողոցի ասֆալտապատումը, որի համար պետական միջոցներից հատկացվելու է 50 միլիոն դրամ: Նախատեսվում է նաև փոխել քաղաքի բազմաբնակարան 3-4 շենքերի տանիքները:
Վարդենիսի քաղաքապետն անդրադարձավ նաև քաղաքում առկա խնդիրներին: Նա նշեց, որ հրատապ լուծում է պահանջում Մասրիկի ջրանցքի և Ակունքի դրենաժի մաքրումը 5 կիլոմետր հատվածում: Մինչ օրս «Հայջրմուղկոյուղին» չի լուծել նաև Վարդենիսի «Բանդեր» թաղամասի կոյուղու մաքրման խնդիրը, որը հոսում է վերգետնյա բնակելի տարածքով: Իսկ «Բանդեր» թաղամասում ապրում է 4-5 հազար բնակիչ:
Վարդենիս քաղաքը բյուջեի կատարողական ցուցանիշներով միշտ մարզում առաջատար տեղ է զբաղեցնում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից