Սինդի Քրոուֆորդը լուսանկարվել է բաց զգեստով և խորը բացվածք ունեցող լողազգեստով
Այլ
Սինդի Քրոուֆորդը, չնայած մոդելային բիզնեսի համար թոշակային համարվող տարիքին, մտադիր չէ ավարտել մասնագիտական կարիերան: 90-ականների պոդիումների աստղըի պայմանագրերի քանակը չի նվազում առ այսօր: Այժմ նա համագործակցում է «Օմեգա» շվեյցարական ժամացույցի բրենդի հետ: Օրերս համացանցում հայտնվեցին 48-ամյա մոդելի մասնակցությամբ հերթական գովազդային արշավի լուսանկարները: Լուսանկարներում Սինդին պատկերված է բաց զգեստով և խորը բացվածքով կապույտ լողազգեստով` ընդունելով սեքսուալ դիրքեր: Ընդ որում` աստղի կազմվածքը բոլորովին էլ չի տարբերվում կարիերայի սկզբում ունեցածից: Ինքը` Սինդին, խոստովանում է, որ մարմնի գեղեցիկ կազմվածքի պահպանման գործում իրեն օգնում է պրոտեինային դիետան և կանոնավոր մարզումները:























































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու