Լեդի Գագան 28-ամյակը կտոնի երկրպագուների հետ (լուսանկարներ)
Այլ
Այսօր ժամանակակից ամենաէպատաժային երգչուհին՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտտան, որ նույն ինքը՝ Լեդի Գագան է, նշում է իր ծննդյան 28-ամյակը: Իր ծննդյան տարեդարձի օրը աստղը կբացի պատկերասրահ՝ նվիրված իր նոր՝ «G. U. Y.» երգի տեսահոլովակին: Միջոցառման սկիզբը կազդարարվի մեծ շոույով, որին կմասնակցի նաև երգչուհին, իսկ հրավիրյալները վերջինիս երկրպագոներն են: Նրանց ուշադրությանը կներկայացվեն բոլոր կոստյումները և դեկորացիաները, որոնք օգտագործվել են տեսահոլովակի նկարահանումների ընթացքում: Բացի այդ, ցուցահանդեսի ընթացքում, որը կգործի մինչև ապրիլի 10-ը, կխաղարկվի Լեդի Գագայի առաջիկա համերգի 2 տոմս: Հիշեցնենք, որ վերոհիշյալ տեսահոլովակը YouTube-ում ավելի քան 19 մլն դիտում է հավաքել շուրջ 1 շաբաթվա ընթացքում: Աղմկահարույց տեսահոլովակում երգչուհին մարմնավորել է այնպիսի լեգենդար կերպարների, ինչպիսիք են Մայքլ Ջեքսոնը, Հիսուս Քրիստոսը և Մահաթմա Գանդին:























































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու