«ՀԺ». Դրամն անսպասելիորեն արժեզրկվել է
Հայկական Մամուլ
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում դրամն անսպասելիորեն արժեզրկվել է, ինչը այս սեզոնի համար ամենևին բնորոշ չէ: Մեկ դոլարի գինը բորսայում բարձրացել է մի անգամից 2 դրամով և կազմել 414 դրամ: Գրում է «ՀԺ»-ն:
Խնդիրն այն է, որ Նովրուզը նշելու նպատակով իրանցի զբոսաշրջիկների զգալի հոսք է եղել դեպի Հայաստան, ինչի արդյունքում մեր շուկան պետք է հագենար արտարժույթով, և դրամը պետք է արժևորվեր։ Մի քանի օր հենց այդպես էլ եղավ։ Բայց երեկվա արժեզրկումը կարող է ազդանշան լինել, որ արտարժույթի ներհոսքի ծավալները սպասվածից ցածր են եղել, և իրանցիների վերադարձից հետո դրամը կարող է կտրուկ արժեզրկվել:
Շարունակությունը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու