«ՀԺ». Հայաստանում սպառվող շաքարավազը արտադրվում է Հայաստանում՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում
Հայկական Մամուլ
ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մեր թղթակցի հետ զրույցում անսպասելի բացահայտում է արել։ Նա հայտնել է, որ Հայաստան շաքարավազ չի ներկրվում, այլ ներկրվում է միայն հումք՝ շաքարեղեգ: Այս մասին գրում է «ՀԺ»-ն:
Համենայնդեպս, ըստ պրն. Շաբոյանի, իրենց ստացած փաստաթղթերի և ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանում սպառվող ամբողջ շաքարավազը արտադրվում է Հայաստանում՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանում, որը միակն է ՀՀ-ում։
Սա, ըստ էության, սենսացիոն հայտարարություն է, և ահա թե ինչու, Հայաստան ներկրվող պատրաստի շաքարը ենթակա է մաքսազերծման, իսկ հումքը՝ ոչ։ Սրանից կարելի է ենթադրել, որ Հայաստան ներկրվող պատրաստի շաքարը ձևակերպվում է որպես հումք և չի մաքսազերծվում, իսկ դրա պատճառով ՀՀ պետբյուջեն հսկայական գումարներ է կորցնում:
Իրականում Հայաստան ներկրվում է պատրաստի շաքարավազ՝ ըստ այլ պաշտոնական տեղեկանքների, տարեկան մոտ 80 հազար տոննա։ Իսկ ՏՄՊՊՀ-ն իրականությունը պարզելու փոխարեն ներկայումս զբաղված է հեռուստատեսությամբ «հասարակական իրազեկման» տեսահոլովակներ «ֆռռցնելով»:
Շարունակությունը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու