Բեթհովենի գործերի երեկո` Արամ Խաչատրյանի ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում
Գիտություն և Մշակույթ
Բեթհովենի ստեղծագործությունների ելևէջները մի ամբողջ երեկոյի ընթացքում կթևածեն Արամ Խաչատրյանի ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ ապրիլի 4-ին կկազմակերպվի Բեթհովենի երաժշտության երեկո: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն Բեթհովենի Եռակի կոնցերտ և Սիմֆոնիա թիվ 3 ստեղծագործությունները: Նվագախմբի և գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ որպես մենակատարներ հանդես կգան դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը (Գերմանիա), թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ջութակահար Անուշ Նիկողոսյանը:
«Վերջերս վերադարձա հյուրախաղերից, որոնց ընթացքում Գերմանիայում մի քանի համերգ ունեցա դաշնակահար Անդրեաս Ֆրոյլիխի հետ: Առաջիկայում կարևոր համերգներ ունեմ, որոնց շարքում' ապրիլի սկզբին կայանալիք համերգը, որտեղ կներկայացնենք Բեթհովենի Եռակի կոնցերտը»,- նշել էր ջութակահարուհին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)