Քաղաքականությունից չեմ խոսում, բայց հուսով եմ` Ուկրաինայում ամեն ինչ կարգին կլինի. Մխիթարյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը derwesten.de-ին տված հարցազրույցում նշել է.
«Հայաստանում լինում եմ տարվա մեջ երկու անգամ, ինչպես նաև հավաքականի խաղերին: Ֆուտբոլ խաղում եմ ոչ թե հայտնի լինելու, այլ կյանքը վայելելու համար: Ֆուտբոլն իմ ողջ կյանքն է և առանց նրա չեմ պատկերացնում կյանքս: Երբ փոքր էի, կարծում էի, որ ֆուտբոլ խաղալը շատ հեշտ է` պարզապես պետք վազել և հարվածել գնդակին, սակայն երբ մեծացա, հասկացա, որ ֆուտբոլը պահանջում է շատ որակներ: Ուկրաինայում ունեմ ընկերներ, կապ եմ պահպանում ֆուտբոլիստների մարզիչների հետ: Քաղաքականությունից չեմ խոսում, բայց ցանկանում եմ ասել՝ հույս ունեմ, որ Ուկրաինայում ամեն ինչ կարգին կլինի»,- նշել է Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու