Ես ավելի շուտ կլքեմ «Բարսելոնան», քան Մեսսին. Բարտոմեու
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն անդրադարձել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագիր կնքելու հարցին և նշել.
«Մեսսին կշարունակի իր ելույթները «Բարսայում»: Նրա ընթացիկ պայմանագիրը վերջինը չէ: Նա նոր պայմանագիր կկնքի. թիմում բոլորը նույնպես ցանկանում են դա: Կարծում եմ` ես ավելի շուտ կլքեմ թիմը, քան Մեսսին: Լեոն յուրօրինակ խաղացող է, լավագույնն` աշխարհում և մենք վայելում ենք նրա խաղը: Ոչ մի խնդիր չկա` կապված նոր պայմանագրի հետ: Ցանկանում ենք, որ նա լինի մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է football-espana.net-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու