Կլիչկոն և Յացենյուկը չեն պատրաստվում առաջադրել իրենց թեկնածությունն` Ուկրաինայի նախագահական ընտրություններում
Աշխարհ
Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայի «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել են, որ չեն պատրաստվում առաջադրել իրենց թեկնածությունը Ուկրաինայի նախագահական ընտրություններում:
«Ես ոչ մի տեղ առաջադրվել չեմ պատրաստվում, իմ հիմնական խնդիրն Ուկրաինան տնտեսական ճգնաժամից դուրս բերելն է»,-հայտնել է Յացենյուկը:
Կլիչկոն նույնպես հերքել է Ուկրաինայի նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրումը՝ հավելելով, որ սատարում է հայտնել մեկ այլ գործչի՝ Պյոտր Պորոշենկոյին՝ իբրև նախագահի միասնական թեկնածու:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2014թ. մայիսի 25-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն