Առատ կարկուտի էպիկենտրոնը Երևանն էր. բացառված չէ կրկնության վտանգը
Հայաստան
Առատ կարկուտը, որը սկսել է ժամը 14:10-ի սահմաններում, տեղացել է հիմնականում Երևանի տարածքում: Այն տևել է 15 րոպե, ունեցել է 8 մմ տրամաչափ: Կարկուտը տեղացել է մայրաքաղաքի Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն, Նոր Նորք, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածներում: Կարկուտից անմասն չի մնացել նաև Երևանից 12 կմ հյուսիս-արևմուտքում գտնվող Եղվարդ քաղաքը: Համաձայն «Հիդրոմետ» ծառայության տեղեկատվության' համեմատաբար ավելի թույլ ուժգնությամբ կարկուտ է տեղացել նաև Արմավիրի մարզում: Բացառված չէ, որ առաջիկա ժամերին կարկուտը կարող է կրկնվել:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից