Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է 

Մոնտեսսորի մեթոդաբանությունն այն է, ինչի կարիքը Հայաստանն ունի (լուսանկար)

Հասարակություն

Լուրեր.com-ի զրուցակիցն է Մոնտեսսորի սիթի մանկապարտեզի տնօրեն Գայանե Ալեքսանյանը: 

-Ե՞րբ է հիմնադրվել Մոնտեսսորի մանկապարտեզը Հայաստանում, ովքե՞ր են հիմնադիրները:

-Հիմնադրվել է իմ և իմ գործընկեր, համահիմնադիր Աննա Խաչատրյանի երկարատև ջանքերի շնորհիվ: Մոնտեսսորի սիթի մանկապարտեզն այդքան էլ երկար պատմություն չունի, բայց 2012 թվականից նախագծի վրա աշխատում ենք: Ի սկզբանե որոշվել էր ստեղծել մի կենտրոն, որտեղ երեխաները կստանան ուսուցում՝ դպրոցին նախապատրաստման յուրահատուկ ձևով, իսկ դրա համար մանկավարժության բոլոր տեսակներն ուսումնասիրել էր պետք:

Ուսումնասիրեցինք և գտանք, որ Մոնտեսսորի մեթոդաբանությունն այն է, ինչի կարիքը Հայաստանն ունի, որովհետև մինչ օրս չի գործել որևէ կենտրոն, որը երեխային տալիս է ազատ ընտրության հնարավորություն, համագործակցելու և համաձայնության գալու ունակություն, ինքնուրույնություն, գիտելիքների մեծ պաշար և սեր դեպի ուսումը:

Սկզբից Մոնտեսսորի սիթին ստեղծվեց որպես Մոնտեսսորի ակումբ, երեխաները ժամանում էին երեք ժամով, անցնում էին Մոնտեսսորիի իրենց դասը: Բնականաբար, մենք ավելացրել էին նաև նկարչություն, երաժշտություն, ֆիթնես: Երեխաները գալիս էին, աշխատում էին և գնում էին տուն՝ առանց սննդի, առանց երկար պահելու հնարավորության:

Ինչո՞ւ եմ սա նշում, որովհետև այս գաղափարը' ստեղծել մանկապարտեզ, մեզ տվել են հենց երեխաները և նրանց ծնողները: Այսինքն' երեխան չէր ուզում տուն գնալ մեր մոտից: Նրանց համար այդ երեք ժամը քիչ էր: Ծնողների խնդրանքով (կարծում եմ' ծնողները երբեք չեն խնդրի մի բան, եթե չտեսնեն դրա արդյունքը երեխայի մոտ) խնդրեցին ստեղծել հնարավորություն, որ երեխան առավոտից ժամանի, որովհետև ունեինք երեխաներ, ովքեր համատեղում էին՝ գնում էին մանկապարտեզ, մանկապարտեզից հետո' ժամը չորսին, գալիս էին Մոնտեսսորի: Ծնողները ցանկանում էին, որ այդ պայմանը մենք ստեղծենք, գաղափարն այդտեղից ստեղծվեց:

Այսինքն' բացի Մոնտեսսորի պարագայով աշխատելը, մեզ մոտ կա նաև սոցիալական շրջաններ: Երեխաները նստում և շփվում են միմյանց հետ, դրա կարևորությունն այնքանով է, որ երեխան գնում է դպրոց և արդեն իսկ պատրաստ է շփվել դասարանի երեխաների հետ, պատրաստ է զրուցել իր ուսուցչուհու հետ, հայտնել կարծիք, և, ինչու չէ, դրսևորել բավականաչափ գիտելիքներ:

-Ինչո՞ւ հենց Մոնտեսսորի մեթոդը որոշեցիք ընտրել, չէ՞ որ աշխարհում տարբեր մեթոդներ կան երեխաների թե′ նախնական կրթության, թե′ զարգացման համար:

-Մոնտեսսորին իտալուհի կնոջ ազգանուն է, ով եղել է բժիշկ, հոգեբան, մանկավարժ: Մարիա Մոնտեսսորին ստեղծեց մի մեթոդ, որն ստեղծվել է երեխայի հոգեբանության ուսումնասիրման արդյունքում:

Նա ուսումնասիրեց երեխային, հասկացավ, թե ինչ է նրան հարկավոր, որպեսզի տարիքային ճիշտ մոտեցում ցույց տրվի նրան, որովհետև զարգացման շրջանում անհրաժեշտ է հաշվի առնել, թե որ տարիքում երեխան ավելի շատ ինչի կարիք ունի, այսինքն' որ հատկությունը և որ ընդունակությունը պետք է ավելի զարգացնել: Ես և իմ գործընկերը' Աննա Խաչատրյանը, ուսումնասիրեցինք և գտանք, որ դա մեզ ամենահոգեհարազատն է, որովհետև իրոք ունեինք երեխաներին տալու մի բան, որը նոր է մեր երկրում, բայց ունի 110 տարվա պատմություն:

Այն, ամենակարևորը, երեխաների մեջ արթնացնում է սերը դեպի սովորելը:

Չկա ոչ մի պարտադրող բան, երեխան ինքն է որոշում, թե որ տարածքում, որ պարագայով և երեխաների որ խմբի հետ է ուզում աշխատել: Բացի Մոնտեսսորի պարագայով աշխատելը, մեզ մոտ կան նաև սոցիալական շրջաններ: Երեխաները նստում և շփվում են միմյանց հետ, դրա կարևորությունն այնքանով է, որ երեխան գնում է դպրոց և արդեն իսկ պատրաստ է շփվել դասարանի երեխաների հետ, պատրաստ է զրուցել իր ուսուցչուհու հետ, հայտնել կարծիք և, ինչու չէ, դրսևորել բավականաչափ գիտելիքներ:

Մանկավարժի դերն այնքանով է քիչ Մոնտեսսորի մեթոդաբանությունում, որ ամբողջ աշխատանքը կատարում է հենց ինքը' Մոնտեսսորի պարագան: Այսինքն' մեկ անգամ երեխային ցույց տալով՝ ինչպես օգտվել այդ պարագայից, որը երեխայի աչքին այդ պահին պարզապես խաղալիք է, երեխան ինքնուրույն կարողանում է աշխատել և ձեռք բերել այնպիսի կարևոր առավելություններ, ինչպիսին է սենսորիկայի և մանր մոտորիկայի զարգացումը, ավելի է ընդլայնում նրա մաթեմատիկական, աշխարհագրական գիտելիքները, ուսումնասիրում է, թե ինչ է աշխարհը, ինչպես կարելի է ապրել, բնակվել նրանում և ինչ է շրջապատում իրեն: Մոնտեսսորի մանկավարժի առաքելությունն է օգնել երեխային անել ամենն ինքնուրույն:

Երեխաները շատ սիրեցին այս մեթոդը:

-Ո՞ր տարիքային խմբերը կարող են հաճախել Մոնտեսսորի սիթի մանկապարտեզ, և բացի Մանոտեսսորի մեթոդով ուսուցում անցնելուց՝ երեխաները ուրիշ ի՞նչ ծառայություններից կարող են օգտվել , որոնք որ դուք մատուցում եք մանկապարտեզի տարածքում:

-Մեզ մոտ հաճախում են 2-6 տարեկան երեխաները: 2-3 տարեկան երեխաները կրտսեր խմբում են ներգրավվում, այնտեղ աշխատանքը մի փոքր այլ է, քանի որ Մոնտեսսորի պարագաներն ավելի մատչելի կերպով են մատուցվում երեխաներին: Ունենք նաև միջին և ավագ խմբեր:

Բացի Մոնտեսսորի մեթոդաբանությունը, ծրագրում ընդգրկված է նաև խոսքի զարգացում, էկոլոգիա, անգլերեն և ռուսերեն, երաժշտության և նկարչության դասեր, մանկական ֆիթնես: Բոլոր դասերը վարում են բարձրակարգ մասնագետներ' մեր մանկապարտեզի համար հատուկ մշակված ծրագրերով:

Դասերը երեխաների համար չափազանց հետաքրքիր են անցնում: Օրինակ' նկարչության դասին ոչ միայն նկարել են սովորում, այլ նաև անցնում են արվեստի պատմություն:

Երաժշտության դասին անցնում են' վոկալ, ռիթմիկա, ծանոթացում երաժշտական գործիքներին և հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ հետ:

Նաև ունենում ենք նախագծեր՝ դասին վերաբերվող, օրինակ հյուրընկալում ենք ջութակահարի, ով ցուցադրում է երեխային, թե ինչպես են նվագում ջութակը:

Նույնն էլ նկարչության դասին, երբեմն հրավիրում ենք նկարիչների, և երեխան շփվում է նրանց հետ, տալիս իրեն հետաքրքրող հարցեր:
Շատ հետաքրքիր նախագծեր կան նաև ազգերին վերաբերող, թե մարդիկ քանի գույն կարող են ունենալ, թե ինչու է մեկի մաշկի գույնը սև, իսկ մյուսինը' սպիտակ կամ դեղին:

Տարբեր ազգերի ներկայացուցիչներից, դեսպանատներից ունենում ենք հյուրեր՝ իրենց ազգային տարազով, որպեսզի երեխան պատկերացնի մարդկանց ազգային առանձնահատկությունները կամ ուսումնասիրում են օրինակ' ինչ է հրաբուխը և մասնագետները այդ օրը մեծ նախագիծ են իրականացնում' ցույց տալով հրաբուխի ժայթքման պրոցեսը: Մի խոսքով' շատ-շատ նախագծեր են իրականացվում: Ցանկանում եմ ընդգծել, որ երեխան միայն չի գալիս Մոնտեսսորի պարագաներով աշխատելու, այլ զուգահեռաբար ձեռք է բերում գիտելիքների հարուստ պաշար:

Որպես մասնագետ' երկար տարիների փորձ ունեցող մարզիչ (ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, նախկին մարզիկ եմ) ցավով պետք է նշեմ, որ մեր նախադպրոցական կրթության ոլորտում շատ ցածր մակարդակի վրա է դրված երեխաների ֆիզիկական դաստիարակությունը,և մեզ համար պարզապես երազանք էր ստեղծել պայմաններ, որպեսզի երեխան զբաղվի նաև իր մարմնակրթությամբ:

Այդ պատճառով ստեղծեցինք մարզադահլիճ, որը հագեցած է մանկական մարզասարքերով և մշակեցինք փոքրիկների համար նախատեսված ֆիթնես ծրագիր:

Ֆիթնեսի դասաժամը ամենասիրվածն է երեխաների մոտ, որովհետև հատուկ մարզիչ է աշխատում, ով խաղերի տեսքով դաս է վարում՝ մշակված հատուկ տարիքային խմբերի համար:

Մեծ հպարտությամբ կարող եմ նշել' մեր մանկապարտեզի շրջանավարտներն անպայման կզգան նաև իրենց ֆիզիկական աճը:
Ցանկանում եմ ընդգծել, որ բացի ռուսերեն և անգլերեն լեզուների ուսուցումից, մեր մանկապարտեզում բացվում են նաև ռուսական և անգլիական խմբեր, որտեղ ուսուցումը կիրականացվի բացառապես այդ լեզուներով:

-Որտե՞ղ և ի՞նչ շենքային պայմաններում եք աշխատում, արդյո՞ք շենքային պայմանները ևս որոշակի չափանիշներով են ստեղծված, որը պետք է բավարարի Մոնտեսսորի մեթոդով երեխաների կրթությանը:

-Մոնտեսսորի սիթին գտնվում է Երևանում, Սունդուկյան 14 հասցեում, եռահարկ մեծ շենք է տրամադրված մեր երեխաների համար, որտեղ կարող են գործել մանկապարտեզային երեք խմբեր: Քոլեջի համար նախատեսված է ևս երկու-երեք խումբ: Գեղեցիկ դասարաններ, տաքուկ ննջարաններ,ժամանակակից տեխնիկայով հագեցած խոհանոց, բացօթյա խաղահրապարակ, մարզադահլիճ:

Բավական մեծ աշխատանք է տարվել շենքի ինտերիերի վրա, երեխանների այդ տարիքի հոգեբանական կողմերը հաշվի առնելով՝ ստեղծած են շատ հանգիստ պայմաններ, այսինքն՝ շատ քիչ գույներ, որպեսզի երեխայի մոտ ագրեսիա չառաջացնեն, չկան մուլտիպլիկացիոն հերոսներ, որոնք, դուք շատ լավ գիտեք' մեր օրերում ինչ բացասական ազդեցություն ունեն մեր երեխաների վրա: Ամեն ինչ արված է ճիշտ գույներով, ճիշտ դասավորությամբ, հոգեբաններ են աշխատել մեր մանկապարտեզի ինտերիերի վրա և ասեմ, որ շենքը կահավորված է հոլանդական բարձրակարգ Մոնտեսսորի կահույքով և պարագաներով, որոնք էկոլոգիապես մաքուր են և նախատեսված են միայն Մոնտեսսորի մեթոդաբանության համար, որը ձեռք բերել պարզապես խանութից՝ հնարավոր չէ: Այն նախատեսված է բացառապես Մանտեսորի կենտրոնների սպասարկման համար:

-Որքանով տեղյակ ենք, Մոնտեսսորի պարագաներ ոչ բոլորը կարող են ձեռք բերել, կխնդրեի պատմել այդ մասին:

-Մոնտեսսորի պարագաներն ունեն իրենց աշխատանքի ձևը: Այն հատուկ գիտելիքներ է պահանջում: Դրա համար անհրաժեշտ է պատրաստել Մոնտեսսորի մանկավարժներ, որը երկարատև պրոցես է ենթադրում:

Հայաստանում չկան Մոնտեսսորի մանկավարժական դասընթացներ, մեր մանկավարժները պատրաստվել են արտերկրում, բավականին երկար ժամանակ ենք տրամադրել դրան, բնականաբար, հանձնել են համապատասխան քննություններ և դրա շնորհիվ ստացել են սերտիֆիկատներ: Քանի որ ունենք որակավորված Մոնտեսսորի մանկավարժներ, հետևաբար նաև կարողանում ենք ձեռք բերել ամբողջ պարագաների փաթեթը: Ասեմ նաև, որ հնարավոր չէ Մոնտեսսորի պարագաներից ունենալ մի քանի հատ և կոչվել Մոնտեսսորի կենտրոն, դրանք բոլորը շատ փոխկապակցված, միմյանց լրացնող և հաջորդող պարագաներ են: Մոնտեսսորի սենյակը նախ պետք է համապատասխանի իր չափերով, որը 70-80 քմ-ից չպետք է պակաս լինի, նաև դասավորվածությունը պետք է համապատասխանի ստանդարտներին՝ գույք, հաջորդականություն և այլն, որովհետև մեկ պարագան շատ լավ տանում է դեպի մյուս պարագան: Այդպես շղթայված է ամեն ինչ:

-Որպես Հայաստանում այդ մեթոդով աշխատող եզակի կառույց՝ համագործակցության և փորձի փոխանակման ինչպիսի՞ նախադեպեր ունեք:

-Մեր փոխտնօրենը՝ Աննա Խաչատրյանը, հանդիսանում է Մոնտեսսորի միջազային ասոցացիայի անդամ և լինելով արդեն շատ ճանաչված մասնագետ՝ անցյալ տարի մանկավարժական համալսարանից խնդրանք-առաջարկ ստացանք, որպեսզի կազմակերպենք սեմինար' դասախոսների համար:

Ես' որպես Մոնտեսսորի սիթիի տնօրեն, մեծ ուրախությամբ արձագանքեցի և անմիջապես կազմակերպեցի, Ռուսաստանից հրավիրեցինք Մոնտեսսորի մանկավարժ և Աննա Խաչատրյանի հետ կազմակերպեցինք երկօրյա սեմինար:

Շատ հոյակապ անցավ, որովհետև մեր դասախոսները շատ երկար տարիներ ուսանողներին դասավանդում են, թե ինչ է Մոնտեսսորին, բայց երբևէ չէին տեսել՝ ինչ է Մոնտեսսորի պարագան, և իրենց համար շատ հետաքրքիր էր:

Նաև ունեցել ենք Մանկավարժական համալսարանի ուսանողների համար օրեր, որ, որպես գործնական աշխատանք' գալիս, շփվում էին երեխաների հետ, տեսնում էին, թե ինչ է Մոնտեսսորի պարագան: Համագործակցությունների բազմաթիվ օրինակներ եղել են և դեռ շատ են լինելու: Մեր գերնպատակն է Հայաստանում տարածել Մոնտեսսորի մեթոդաբանությունը, ցույց տալ ծնողներին, որ դա պետք է իր երեխային, երեխային տալ մեր գիտելիքը, որովհետև երեխաները մեծ ուրախությամբ են այդ ամենը սովորում և ընկալում, և, ինչու ոչ, մեզ համար մեծ հպարտություն կլինի դպրոցներին տալ առողջ և պատրաստված երեխաներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված
Ամենադիտված