Զաք Էֆրոնին դաժանորեն ծեծել են
Այլ
Զաք Էֆրոնին, որ հայտնի է դարձել ոչ միայն իր տաղանդի, այլև` արտաքինի շնորհիվ, դաժանորեն ծեծի են ենթարկել անծանոթները: Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, երբ 26-ամյա դերասանն իր թիկնապահի հետ հայտնվել է Հրեշտակների քաղաքի «ամենահանցավոր» շրջաններից մեկում: Էֆրոնին մի քանի հարված են հասցրել, որոնցից ամենալուրջը, ինչպես հետո պարզվեց, ծնոտին հասցվածն է եղել: Զաքի խոսքերով` «նրան այդպես ուժգին դեռ ոչ ոք չէր ծեծել»: Տվյալ շրջանում պարեկություն անող ոստիկանները ոչ ոքի չեն ձերբակալել` կռիվը համարելով երկուստեք: Կոնֆլիկտի պատճառը, ըստ նախնական տեղեկության, աստղի ավտոմեքենայի լուսամուտից դուրս շպրտված շիշն է եղել: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Զաք Էֆրոնը երկար ժամանակ բուժվում էր թմրանյութերից ունեցած կախվածության դեմ և երկու անգամ բուժվել է վերականգնողական կլինիկայում:




















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու