«Երազ» բալետ-ներկայացումը՝ նոր մոտեցմամբ և նոր բեմում
Գիտություն և Մշակույթ
Մանկաբարձ-գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանի ու պարուհի Ժակլին Սարխոշյանի «Երազ» բալետ-ներկայացումը նոր մոտեցումամբ, նոր ռիթմերով և նոր բեմում կհանձնվի հանդիսատեսի դատին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բալետ-ներկայացման նոր տարբերակը կներկայացվի ոչ թե Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, այլ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ ապրիլի 27-ին: Բալետ-ներկայացումն անդրադառնում է մոր, մայրության և հավերժության մասին երազանքների թեմային: «Երազ»-ի պրեմիերան կայացել է 2012 թվականի նոյեմբերին, սակայն այդ ժամանակ բալետային ներկայացումը «Ես գալիս եմ մայրիկ» բարեգործական ակցիայի մի մասն էր: 2013-ից «Երազ»-ն արդեն ներկայանում էր հանդիսատեսին՝ որպես կոմերցիոն ներկայացում:
«Երազ» բալետ-ֆանտազիայում ներգրավված են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 12 պարողներ: Մեկ գործողությամբ բալետ-ֆանտազիան պատմում է նկարչուհի հերոսուհու մասին, ով, իր իդեալին փնտրելով, չի գնահատում այն, ինչ ունի կողքին: Առաջին բեմելից հետո բեմադրիչ Ժակլին Սարխոշյանը որոշել է ներկայացումն ուժեղացնել թե տեխնիկապես, թե էմոցիոնալ առումով: Ավազի անիմացիան իրականացվել է Արտյոմ Ներսեսի կողմից, սոպրանոն Լուսինե Ազարյանն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)