Ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ ավտոտրանսպորտով երթևեկելուց
Հասարակություն
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուշադրություն,
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կոչ է անում ձեռնպահ մնալ Երևանում ավտոտրանսպորտով երթևեկելուց,քանի որ այս գիշեր տեղացած առատ ձյան պատճառով անանցանելի են դարձել հանրապետության մայրաքաղաքի փողոցները:
Փակ են նաև հանրապետության մի շարք մարզերի ճանապարհները, մասնավորապես՝ Երևան-Գյումրի, Երևան–Վանաձոր ուղղությունները, իսկ Վանաձոր-Վրաստան միջպետական ճանապարհին առկա է ճանապարհահատվածի փլուզում և ավտոմեքենաների կուտակում:
Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը հաղթահարելու համար»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու