Հանրապետությունում կան էներգամատակարարման խաթարումներ
Հայաստան
Եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված՝ հանրապետության մի շարք համայնքներում ինչպես երթևեկության, այնպես էլ էներգամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել:
Մարտի 29-ից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համապատասխան ծառայություններն աշխատանքներ են իրականացնում' համայնքներում էներգամատակարարման խափանումները վերացնելու ուղղությամբ:
Աշխատանքների համար դժվարություններ են ստեղծում ձյան առատ տեղումները: Առաջնահերթ կարգով վերականգնվում է առողջապահական և սոցիալական մյուս հաստատությունների էներգամատակարարումը: ՀՀ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի նախարարությունների, ոստիկանության և մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարված է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:
ՀՀ քաղաքացիներին մեկ անգամ ևս առաջարկվում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում, ինչպես նաև հետևել Արտակարգ իրավիճակների, Տրանսպորտի և կապի, պետական այլ մարմինների կողմից իրավիճակի վերաբերյալ տարածվող տեղեկություններին:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից