Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2014թ. տարեմուտի ուղերձը (մաս 3)

Հասարակություն

Lurer.com-ը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, Ձեր ուշադրությանն է ներկայացնում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2014թ. տարեմուտի ուղերձը՝ հատվածաբար (սկիզբը՝ մաս 1, մաս 2):

«Կարգապահության ամրապնդման ուղղությամբ մեր աշ­խա­տան­քի շնորհիվ 2013 թվականին կարողացանք ապա­հո­վել զին­ված ուժե­րի պատմության մեջ լավագույն ցուցանիշը: Նվազեցին և՛ մահ­վան, և՛ մարմնական վնասվածքների դեպ­քերը: Կոռուպ­ցի­այի դեմ պայ­քարում մեր անելիքները նպատակաուղղվեցին ռիսկեր պարունակող բո­լոր ոլորտներին: Մեծ ուշադ­րություն դարձ­վեց հատ­կապես զորա­կո­չի արդար ու թափանցիկ անցկացմանը, մշակ­վեց նոր մեխանիզմ, որի գոր­ծարկմամբ նախատեսվում է ապա­գայում զորակոչերն իրակա­նացնել վիճա­կահանության միջո­ցով: Դրանով արդեն կբացառվեն միջնոր­դությունները, հովանա­վորչու­թյունը, տար­բեր ուղիներով օրեն­քը շրջանցելու փորձերը, և համա­պետական նշա­նակության կարևո­­րա­գույն միջոցառումը՝ զորա­­կոչը, անցկացվելով առավելա­գույնս ար­դար ու թափանցիկ, կարժանանա ժողովրդի լի­ակատար վստահությանը: Սա չափա­զանց կարևոր է մեզ համար:

Այնուամենայնիվ, ունեցած հաջողություններով հանդերձ, անց­­­նող տարում տարբեր ոլորտներում գրանց­վեցին բացթողում­ներ, և չնա­յած այդ ուղղությամբ կատարված մեծածա­վալ աշխա­տանքներին' հիմնական թերացումները կարգապա­հության ոլոր­տում էին: Տեղի ունեցան մահվան ելքով մի քանի դեպքեր, որոնց առնչությամբ իհարկե կատարվե­ցին մանրակրկիտ քննություններ, վեր­լուծվեցին պատճառները, և արվեցին հետևու­թյուններ այդպիսի դեպ­քե­րի հետագա բացառ­ման համար: Ես մի առիթով էլ եմ ասել, որ դրանց' հասարա­կության շրջանում լայն հնչեղություն ստանալն ընդ­հանուր առմամբ դրական եմ գնա­հատում, ոչ միայն այն առու­մով, որ դա խիստ օգտակար կարող է լինել, այլև այն, որ դա վկա­յում է զին­ված ուժերի թափանցիկության ու նաև այն մասին, որ բանակն իսկապես հայ ժո­ղովրդի ամենօրյա ուշա­դրության կենտ­րո­նում է: Ուզում եմ նորից կրկնել իմ այն միտքը, որ որքան էլ բարելավենք ցու­ցանիշները, այս ուղղու­թյամբ մեր աշխատանք­ների գերազանց արդ­յունքը միայն ու միայն 0 ցուցանիշն է, այսինքն՝ ոչ մի զոհ բա­նա­կում, և այդ ժամանակ միայն կարելի կլինի ասել, որ ամեն ինչ հիանալի է: Շատերը չգիտեն, որ ըստ վարկածներից մեկի՝ անգլերեն OK արտահայ­տու­թյունը զին­վորա­­կան ծագում ունի: Այն առաջացել է 0 killed՝ 0 սպանված արտա­հայտությունից: Եվ OK տառակապակցու­թյան իմաստը, ժո­ղովրդի մեջ զարգանալով, ընդհանուր առմամբ ձեռք է բերել «լավ է» արտա­հայտության նշանակություն:

Երկար տարիների զինվորական ծառայության ընթաց­քում շատ եմ մտածել զինված ուժերում արտակարգ դեպքերի կանխար­գելման և կարգապա­հու­թյան ամրա­պնդման մասին: Եզրակա­ցու­թյունս այն է, որ կար­գապահու­թյան ուղղու­թյամբ գերազանց արդ­յունքի միայնակ հաս­նել չենք կարող: Որո՞նք են արտակարգ պա­տա­հարների պատճառները՝ անվտանգության կանոնների խախ­տումը, զգոնության թուլացումը և ոչ կանո­նադրական միջ­անձ­նա­յին հա­րա­բերությունները: Առաջին երկու պատճառների կանխար­գելմանը նպա­տակաուղղված աշխատանքներում մեզ հաջողվել է բարձր արդյունքներ ստանալ և նմանատիպ պատա­հարների հավանակա­նու­թյունը մոտեցնել նվազագույնի: Իսկ ահա միջանձնային ոչ կանո­նադրական հարա­բերությունները հիմնականում բանակ «ներխու­ժած» փողոցային արատավոր բարքերի արդյունք են, որոնց դեմ, իհարկե, նույնպես պայքարում ենք, տարեցտարի բարե­լավում ցու­ցա­նիշները, բայց դեպքերն իսպառ վերացնելու համար մեզ պետք է օգնության գա հասարակությունը, պիտի «կռվենք» մի քանի ճակատ­ներով: Իսկ էլ որտե՞ղ կարելի է պայքարել ար­տակարգ պատահարներ «ծնող» փողոցային արա­տավոր բարքերի դեմ, եթե ոչ դպրոցում ու բուհում, որտեղ կրթվել ու դաստի­ա­րակվել են մեր բոլոր զինծառա­յողները՝ թե՛ զինվորը, թե՛ սպան, որտեղ գլխավոր դերերում մեր մանկա­վարժները՝ ու­սու­­ցիչներն ու դասախոս­ներն են, այսինքն՝ մեր ամբողջ մտավո­րա­կա­նությունը, մեր գիտական ներուժը: Էլ որտե՞ղ, եթե ոչ բանակում, որտեղ գլխավոր դերերում այդ նույն մանկավարժների դաստի­արակած հրամանատարներն են: Եվ մեր վերջնանպատակը պետք է լինի Ազգային բանակի լիակատար ձևավորումը, մեր բանա­կային մշակույթի լավագույն ավանդույթների վերականգնումը, որով­հետև պատիվ, պարտք, հայրենասիրություն հասկացու­թյուն­ները մեր բանակային մշա­կույթի անքակտելի մասն են: Ազգա­յին բանակ, որը կլինի մեր ազգային գա­ղա­փար­ների կրողը, որի հիմքում կլինեն հայ ազգային ոգին, դրան բնորոշ մարդ­կային հարա­բերու­թյունները, միջ­անձնա­յին առողջ հարա­բերու­թյուն­ները, և այս ամենի արդյուն­քում ան­խուսափելիորեն կտրուկ կբա­­րե­լավ­վեն զինված ուժերում կարգա­պահության ցուցանիշ­ները:

Ահա՛, այս գաղափարով առաջնորդվելով էլ որոշել եմ 2014 թվականին պայքար հայտարարել «փողոցի»' փո­ղո­ցա­յին արա­տավոր բար­քերի դեմ և այդ պայքարում օգնու­թյան կանչել երկու կարևոր օղակ­ներին՝ դպրոցներին ու բարձրա­գույն ուսում­նական հաստատու­թյուն­ներին, ինչպես նաև բո­լոր ծնողներին: Այսինքն՝ պետք է գործի լծվենք ազգովի, չէ՞ որ մեր բանակը, ինչպես նշեցի, առաջին հերթին Ազգային բանակ է, որը ձևավոր­վել է հանուն հայ ժողովրդի լինելիության, նրա միասնական ջան­քով, հերոս զավակների մաքառմամբ և հաղթանակ տարել հենց ազգային ոգու, հա­յին բնորոշ արժանիքների շնոր­հիվ: Հիմա նորից փորձության առջև ենք և եթե չկարողանանք այն հաղթա­հարել, դավաճա­նած կլի­նենք մեր ազգա­յին գաղափա­րախո­սու­թյանը, դավա­ճանած կլինենք մեր հերոս ընկերներին, դավա­ճանած կլի­նենք ինքներս մեզ: Միավոր­վե՛նք: Հիմա՛ է ծնվել այս գաղափարը. ո՛չ թե 10 տարի առաջ, ո՛չ թե 2 տարի առաջ, այլ հենց հիմա՛: Նշանակում է՝ հասունացել է արդեն պահը, եկել է ժամանակը՝ համա­ժողովրդական միաս­նության միջոցով հեր­թա­­կան անգամ հաղթա­նակի հասնելու:

Իհարկե, մենք միշտ էլ թերությունների պատճառները փնտրել ենք մեր մեջ և որևէ բացասական երևույթ չենք փորձել արդարացնել: Ես նույնիսկ զինված ուժերում արգելել եմ արտա­կարգ պատա­հար­նե­րը արդարացնելու միտումով հնչող հետևյալ երկու արտահայտու­թյու­ն­նե­րը՝ «Բոլոր բանակներում էլ լինում են» և «Բանակը հասարա­կության հայելին է»: Ի պատասխան «Բոլոր բանակներում էլ լինում են» արտա­հայ­տության՝ ես միշտ նշում եմ, որ մենք այս առումով այլ բանակների հետ համեմատ­վելու իրավունք չունենք. նախ՝ մերն առանձնահատուկ է, նորից եմ կրկնում՝ Ազգային բանակ, երկրորդ՝ մենք փաստացի պատերազմող երկիր ենք, և մեզ համար մեկ զինվորի կյանքը կամ առողջությունը անհա­մեմատ թանկ պիտի լի­նի, պարզա­պես անգին: Իսկ «Բանակը հասարակության հայելին է» արտա­հայտության վերաբերյալ կասեմ հետևյալը: Ինչ խոսք, որ բա­նա­կը հասարակության ծնունդն է ու «հոգեզավակը»: Այո՛, շատ բան մենք հասարա­կությունից ենք ստանում: Սակայն բանակը քաղա­քա­ցիա­կան հիմնարկներից մեծապես տարբերվում է գործող ներ­քին օրենքներով, հատուկ ռեժիմով, հրամանատա­րական ուղղա­­հայաց ենթարկվածությամբ, և մենք, հետևաբար, պետք է կարո­ղանանք ավելի հեշտ հաստատել մեր կամեցած կարգը, ավելի արագ արձա­գանքել ամեն մի իրավի­ճակի: Այսինքն՝ որքան էլ որ դժվար է, այնուամենայնիվ մենք կարող ենք մերժելի երևույթ­ները, բարքերը բանակում վերացնել: Ինչպե՞ս: Համապատասխան պայմաններ ստեղծելո՛վ»:

Շարունակելի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված
Ամենադիտված