Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տասնյակ ավտոմեքենաներ
Արտակարգ Պատահար
Մարտի 30-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավագ Պետրոսյան փողոցի թիվ 13 շենքի բակում ծառն ընկել է Վոլկսվագեն մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները Ա.Պետրոսյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում գտնվող Վոլկսվագեն մակնիշի 35 ST 897 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Մ.) դուրս են բերել արգելափակումից, իսկ կանաչապատման աշխատակիցները մասնատել ու հեռացրել են ծառը:
***
Մարտի 30-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան 20-րդ կմ-ում՝ կամրջին, ձնաբքի հետևանքով ավտոմեքենաները արգելափակվել են ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս ձբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2121» մակնիշի 43 ՏԼ 103 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Ս. ծնվ.1984թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը արգելափակված ավտոմեքենաները արգելափակումից դուրս են եկել տեղի ուժերով:
***
Մարտի 30-ին, ժամը 09.12-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Քուչակ-Ապարան հատվածում' Ափնագյուղ գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա (15 ուղևորներ տեղափոխվել են մոտակա գազալցակայանների սպասարահներ):
***
Մարտի 30-ին, ժամը 08.44-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Երևան-Թալին 5-րդ կմ-ում՝ «Վիվասել» ՓԲԸ-ի ալեհավաքի մոտակայքում, ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա (6 ուղևորներ):
***
Մարտի 30-ին, ժամը 08.13-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից (Վայք-Սիսիան ավտոճանապարհի 28-32-րդ կմ հատված) դուրս են բերել 6 ավտոմեքենա:
***
Մարտի 30-ին, ժամը 08.07-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին` Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում ավտոմեքենաներն արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից (Երևան-Սևան 36-րդ կմ) դուրս են բերել 4 ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը:
***
Մարտի 30-ին, ժամը 07.14-ին ահազանգ է ստացվել, որ Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Պ.-ին պատականող «Մերսեդես» մակնիշի 34 ML 219 ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու