Բքի պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը
Հայաստան
Բքի և անբավարար տեսանելիության մարտի 31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են: Դժվարանցանելի են միջպետական նշանակության Երևան - Գյումրի - Բավրա - Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին - Անի ճանապարհահատվածը և հանրապետական նշանակության Հոռոմ - Արթիկ - Ալագյազ ավտոճանապարհի Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածը:
Մարտունու, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Լաչինի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և խիստ անհրաժեշտության դեպքում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից