Ֆուտբոլիստը փրկում է մրցակցի կյանքը (տեսանյութ)
Սպորտ
Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրում «Դնեպրի» դարպասապահը խաղային իրավիճակում ծնկով հարվածել է «Դինամոյի» ֆուտբոլիստ Գուսևին, ինչի արդյունքում կիսապաշտպանը կորցրել է գիտակցությունը: Գուսևին առաջին օգնությունը ցույց է տվել մրցակցի ֆուտբոլիստ Ջաբա Կանկավան, ով բռնել է ֆուտբոլիստի կուլ գնացող լեզուն:
«Կարելի է ասել, որ «Դնեպրի» ֆուտբոլիստը փրկել է Օլեգ Գուսևի կյանքը: Եթե այս ամենն ավելի ուշ տեղի ունենար, ապա չեմ կարող պատկերացնել հետևանքները: «Դնեպրի» խաղացողն ամեն ինչ արել է` ինչպես շտապօգնության հմուտ բժիշկը»,-նշել է այն հիվանդանոցի նախագահը, որտեղ տեղափոխել են ֆուտբոլիստին: Այս մասին տեղեկացնում է Tribuna.com-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն