ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունը Վանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերել Ֆիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում է Կենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. Գուտերեշ Հայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգը ՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններին Դատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունը Ուղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսը Հայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Կաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում Լավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել» 

Եթե թշնամին կրկին հարձակվի Արցախի վրա` պատերազմը կլինի հայրենական. ԼՂՀ նախագահ

Արցախ

Արցախի ձեռքբերումների և հաջողությունների հիմնական գրավականը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն է, և նրա շարունակական ամրապնդում, որը Ստեփանակերտում դիտարկում են որպես Արցախի պետականաշինության կարևորագույն հիմնասյուներից մեկը: «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն անդրադարձավ երկրի ձեռքբերումներին և առայժմ չլուծված հարցերին ու դիվանագիտորեն պատասխան տվեց ռազմական հռետորաբանությամբ տառապողներին:

-Պարոն Նախագահ, եթե ամփոփելու լինենք 2013թ., որո՞նք էին այն խնդիրները, որ պետությունը կարողացավ լուծել և ի՞նչ հարցեր կան, որ դեռ շարունակում են մնալ անկատար:

-Խոսելով պետության կենսագործունեության մասին՝ կուզենայի այն դիտարկել երեք հիմնական հարթություններում՝ սոցիալ-տնտեսական, արտաքին և ռազմաքաղաքական: Սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից 2013 թվականը, ընդհանուր առմամբ, դրական էր: Աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Համախառն ներքին արդյունքը 2012 թ. համեմատ ավելացել է ավելի քան 9 տոկոսով: Ընդհանրապես, վերջին տարիների ընթացքում մեզ հաջողվել է համախառն ներքին արդյունքի ամենամյա աճը պահպանել 9-10 տոկոս շեմի վրա, որը բավական բարձր ցուցանիշ է: Աճի նման տեմպերի ապահովումը պայմանավորված է նրանով, որ Արցախի սոցիալ-տնտեսական ռազմավարության մեջ առաջնահերթությունը տրվում է այնպիսի ճյուղերի զարգացմանը, որոնք ունեն իրականացված կապիտալ ներդրումների դիմաց տնտեսական հատույցի մեծ հնարավորություններ թե ժամանակի, թե ստացված եկամուտների տեսանկյունից: Նման ճյուղերից են հանքարդյունաբերությունը, էներգետիկան, շինարարությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և մի շարք այլ ոլորտներ: Եվ պատահական չէ, որ այդ ճյուղերը որակվել են որպես ռազմավարական ուղղություններ, որոնք ներկա դրությամբ հանդիսանում են մեր տնտեսության շարժիչ ուժը և ունեն տնտեսական աճի բարձր տեմպեր: Իհարկե, ձեռքբերումների հետ մեկտեղ ունենք բազմաթիվ խնդիրներ և անելիքներ: Մեր տնտեսական քաղաքականության գերխնդիրն է' ստեղծել կայուն զարգացող և կենսունակ տնտեսական համակարգ, որը հիմնված կլինի մեր ներքին նյութական և ոչ նյութական ներուժի արդյունավետ օգտագործման վրա՝ ապահովելով մրցունակ արտադրանք թե′ ներքին, թե′ արտաքին շուկայում:

Խոսելով արտաքին քաղաքականության ոլորտում մեր ձեռքբերումների և խնդիրների մասին՝ կուզենայի կանգ առնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, Արցախի միջազգային ճանաչման և երկկողմ հարաբերությունների զարգացման վրա:

Հակամարտության կարգավորման ուղղությամբ 2013 թվականին էական տեղաշարժեր չեն եղել, ակնկալիքներ չունենք նաև 2014 թվականին: Նման գնահատականը պայմանավորված է պաշտոնական Բաքվի կողմից տարվող ապակառուցողական և ահաբեկչական, հակահայկական քաղաքականությամբ:

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման վերաբերյալ պետք է նշեմ, որ այս տեսանկյունից 2013 թվականը բավականին արդյունավետ էր: Անցյալ տարի Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել են ԱՄՆ-ի Մեն և Լուիզիանա նահանգները, Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո, Լոս Անջելես և Հայլենդ քաղաքները: Մենք աշխատելու ենք, որպեսզի գալիք տարիներին էլ ավելի ընդլայնենք Արցախի Հանրապետությունը ճանաչած սուբյեկտների աշխարհագրությունը:

Առաջընթաց է արձանագրվում նաև այլ երկրների, տարբեր վարչական միավորումների հետ կայուն փոխգործակցության հաստատման ու կապերի շարունակական ընդլայնման ուղղությամբ, ինչն արտացոլվում է տնտեսական, մշակութային, գիտակրթական ու մարդասիրական ոլորտներում' համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:

Ռազմաքաղաքական հարթությունում մեր ամենամեծ արդյունքը հանդիսացել է տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանումը և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովումը: Այս գործում իր առանցքային դերակատարությունն ունի ԼՂՀ պաշտպանության բանակը, որն արդյունավետորեն իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Բանակաշինությունը եղել է, կա և կմնա հանրապետության կենսագործունեության ամենակարևոր ուղղություններից մեկը: Ինչքան հզոր լինի բանակը, այնքան ուժեղ ու հպարտ կլինեն մեր պետությունն ու ժողովուրդը, այնքան ավելի հեշտ կլինի հասնել միջազգային ճանաչման և զբաղեցնել մեր արժանի տեղը քաղաքակիրթ ժողովուրդների շարքում:

-Այս տարի շեշտն ինչի՞ վրա է դրվելու, և ո՞ ր խնդիրների լուծումն է օրակարգային:

-Ես արդեն անդրադարձել եմ մեր պետության կենսագործունեության հիմնական ուղղություններին: Դրանք օրակարգային են լինելու նաև 2014 թվականին: Միևնույն ժամանակ, կուզենայի նշել, որ պետությունն այնպիսի համակարգ է, որի բոլոր բաղադրամասերը սերտորեն փոխկապակցված են իրար հետ: Հետևաբար, մենք շարունակելու ենք ցուցաբերել համապարփակ մոտեցում հանրապետությունում առկա խնդիրների լուծման նկատմամբ:

Մենք քաջ գիտակցում ենք, որ մեր բոլոր հաջողությունները կախված են, առաջին հերթին, Արցախի Հանրապետության պաշտպանունակության և անվտանգության ապահովումից և, բնական է, այս հարցին մենք, ինչպես միշտ, ցուցաբերելու են առանձնահատուկ մոտեցում:

-Տնտեսության զարգացման առումով պետության համար որո՞նք են գերակա ճյուղերը' գյուղատնտեսությո՞ւն, զբոսաշրջությո՞ւն, հանքարդյունաբերությո՞ւն, և ի՞նչ նախադրյալներ կան այդ ոլորտներն առավել զարգացնելու համար:

-Գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, հիդրոէներգետիկայի և մի շարք այլ ոլորտների զարգացման համար մենք ունենք նպաստավոր պայմաններ և նախատեսում ենք այստեղ իրականացնել տարբեր ծրագրեր: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա այն նույնպես որակվել է որպես ԼՂՀ սոցիալ-տնտեսական օրակարգի ռազմավարական ուղղություններից մեկը: Այս ոլորտի զարգացման համար մենք ունենք բարենպաստ բնապատմական պայմաններ: Զբոսաշրջությունը նաև համարվում է մեր երկիրն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու, այլ ժողովուրդների ու պետությունների հետ շփումներն ընդլայնելու կարևոր միջոցներից մեկը, ինչը նպաստում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին: Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ զբոսաշրջության զարգացման համար համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը բերում է նոր աշխատատեղերի բացման:

-Խոսելով Արցախի ապագայի մասին' չի կարելի շրջանցել վերաբնակեցման հարցն ու դեմոգրաֆիկ աճը: Այս առումով ո՞րն է պետության հստակ դիրքորոշումն, ու ի՞նչ հաջողությունների եք հասել:

-Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեզ համար ունի ռազմաքաղաքական կարևորագույն նշանակություն, և այս ուղղությամբ իրականացվել են նպատակասլաց աշխատանքներ, ինչի արդյունքում ունենք դրական փոփոխություններ: Այսպես, 2013 թվականին հանրապետության բնակչությունը կազմել է 146 հազար 600 մարդ՝ 2010 թվականի համեմատ ավելանալով 3 հազարով, 2008 թվականի համեմատ՝ 6700-ով:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումն ընթանում է երկու հիմնական հարթությունում՝ ծնելիության խթանում և վերաբնակեցման ծրագրերի իրականացում: Ծնելության խթանման ուղղությամբ պետությունն իրականցնում է մի շարք ծրագրեր՝ հիմնական շեշտը դնելով յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վրա: Այսպես, ընտանիքում ծնված առաջին երեխայի համար պետությունը սահմանել է 100 հազար դրամի չափով միանվագ նպաստ, երկրորդ երեխայի համար՝ 200 հազար դրամ, երրորդ երեխայի դեպքում՝ 500 հազար դրամ (նույնքան չափով էլ բանկում բացվում է ժամկետային ավանդ), չորրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ 700 հազար դրամ (նույնքան չափով էլ բանկում բացվում է ժամկետային ավանդ):

Ինչ վերաբերում է վերաբնակեցմանը, ապա այստեղ նույնպես ունենք դրական տեղաշարժեր: Վերջին տարիներին Արցախում վերաբնակեցվել է մոտ 800 ընտանիք,  և ուրախալի է, որ բավականին մեծ տոկոս են կազմում երեխաները:

-Պարոն Սահակյան, Արցախի ամենամեծ մարտահրավերը երկրի անվտանգության ապահովումն է: Որպես ԼՂՀ գերագույն գլխավոր հրամանատար' ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ պաշտպանության բանակի պատրաստվածությունը:

-Արցախի պաշտպանության բանակը, ինչպես արդեն նշեցի, արդյունավետորեն և պատվով է իրականացնում իր առջև դրված խնդիրները: Դրա վառ վկայությունն է մեր տարածաշրջանում պահպանվող խաղաղությունն ու կայունությունը, որի հիմնական երաշխավորներից մեկը հենց Պաշտպանության բանակն է: Մեր զինված ուժերն ի վիճակի են պաշտպանել Արցախի Հանրապետության անկախությունն ու հարազատ ժողովրդի անվտանգությունը ցանկացած ոտնձգությունից:

-Պարոն Նախագահ, բազմաթիվ ռազմական փորձագետների գնահատմամբ` Ադրբեջանը ոչ թե պատերազմ կսկսի, այլ այսպես կոչված բլից-կրիգի տարբերակով կփորձի ակնթարթային հարձակում գործել և ծանր հետևանքներ թողնել: Նման տեսակետ վերջերս էլ հնչեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նման գնահատականները որքանո՞վ են արդարացված, և մեր պաշտպանության բանակը որքանո՞վ է պատրաստ նման անակնկալների:

-Պետք է նշեմ, որ այս սցենարն ուղղակի անհնարին է մի շարք պատճառներով: Նախևառաջ, մենք ունենք հզոր պաշտպանական համակարգ, որն ի վիճակի է կասեցնել նման հարձակումն ու անցնել լայնածավալ հակագրոհի: Եվ երկրորդ, եթե թշնամին կրկին հարձակվի Արցախի վրա, ապա այս պատերազմը նույնպես կլինի հայրենական պատերազմ, որին կմասնակցեն ողջ Արցախն ու համայն հայությունը, իսկ նման դեպքում բլից-կրիգ ուղղակի հնարավոր չէ իրականացնել:

-Վերջին երկու տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը մի շարք երկրների քաղաքների, նահանգների կողմից ճանաչում է ստացել, ավելի են սերտացել խորհրդարանական կապերը տարբեր երկրների միջև: Այս ճանաչումներն համագործակցության ինչպիսի՞ եզրեր են նախանշում և արդյո՞ք դրանք նպաստում են Արցախի միջազգային ճանաչմանը:

-Բնական է, որ դա նպաստում է ԼՂՀ միջազգային ճանաչմանը, ինչպես նաև վկայում է, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է, որի գոյությունը և նրա հետ հարաբերությունների զարգացումը կարևոր է և քաղաքական, և տնտեսական, և բարոյական տեսանկյուններից: Այն նաև նպաստում է տարբեր երկրների հետ երկկողմ փոխշահավետ կապերի հաստատմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև ամրապնդում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:

-ԼՂ հակամարտության կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և որպես բանակցային կողմ Ստեփանակերտը ներգրավված չէ: Միթե դա չի խոչընդոտում բանակցությունների ճիշտ ընթացքին և արդյո՞ք արդարացված է, որ պետք է որոշում կայացվի Արցախի համար առանց հարցնելու արցախցու տեսակետը:

-Ակնհայտ է, որ առանց խաղաղ գործընթացի բոլոր փուլերին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհնարին կլինի հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման: Մենք հետևողական ենք լինելու բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներում՝ ակտիվ գործունեություն ծավալելով շահագրգիռ բոլոր ատյաններում:

-Արդյոք 2014թ. կարող է նոր զարգացումներ խոստանալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում' հաշվի առնելով համանախագահների, ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և առաջիկայում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները:

-Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման միակ խոչընդոտը պաշտոնական Բաքվի վարած ապակառուցողական և ահաբեկչական քաղաքականությունն է և հայատյացության վրա հիմնված պետականաշինության նրա տեսլականը: Մինչև Ադրբեջանը չվերանայի իր քաղաքականությունը' ակնկալել վերջնական կարգավորում ուղղակի անհնարին է: Ստեղծված իրավիճակում մեր կողմից արվում է հնարավորը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ, ինչին նպաստում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Հարցազրույցը' Հասմիկ Հարությունյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններինԻրանի զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում լցանավի վրա հրդեհի մասինԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքըԿառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվիՄիրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքներըՓաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և ԲաքվումՎերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերԻրանի պատվիրակությունը լքել է դահլիճը CICA գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակԱրտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. ՓաշինյանՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավարԿալասն ասել է, որ ԵՄ առաջնորդները չափազանց զբաղված են Վրաստանի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտումՀրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Որքանո՞վ է տրամաբանական, որ գերիների մասով 1000 նամակ են տալիս Կառավարությանը՝ ասում են տար.ՓաշինյանԱնկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներինԻնչպե՞ս են մարդիկ ընդունել Ֆրունզիկ Մկրտչյանի արձանըՄինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմՓաշինյան․ հայկական արտադրանքը աստիճանաբար մուտք է գործում եվրոպական շուկաՍիսիանում 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվելԱլիև․ «Բաքուն գրավելու մասին սպառնացողներն այսօր ադրբեջանական բանտերում են»Փաշինյան․ «Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել» Անձամբ եմ հորդորել գնան ու քանդեն բուդկաները՝ տարածքը վերադարձնեն. Նիկոլ Փաշինյան Ես սրտի օլիգարխ չունեմ, բա ուր ա՞ իմ միլիոնները, սրանից հետո դատի եմ տալու. Փաշինյան Փաշինյանը՝ COP17-ին Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցության մասին․ ինչ է հայտնի այս պահին Կանխավարկած և պլաններ այս պահին չունենք. Փաշինյանը՝ նախարարությունների ստեղծման կամ վերացման մասին Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն
Ամենադիտված