Այն, ինչ կպատվիրի իշխանությունը
Քաղաքական
ՀՀ Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով մարտի 28-ին սկսել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության վերաբերյալ գործի քննությունը: Մասնավորապես, ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ ՍԴ-ն քննության է առնելու նշյալ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49, և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործը:
Այսօր Սահմանադրական դատարանում սկսվեց գործի դատաքննության երկրորդ փուլը:
Լուրեր.com-ը փորձեց Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միկա Դանիելյանից պարզել, թե ինչ սպասելիքներ ունի ինքը Սահմանադրական դատարանի որոշումից:
Նրա համոզմամբ` որոշումը կլինի իշխանության պատվերը: «Ինչ որ իշխանությունը կպատվիրի, այն էլ կորոշի»,-ասաց իրավապաշտպանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու