Մարտի 31-ին ձյուն կտեղա միայն Սյունիքում և Արցախում
Հայաստան
Հանրապետության ողջ տարածքում երեկվանից տեղացող ձյան տեղումները մարտի 31-ին կպահպանվեն միայն Սյունիքում և Արցախում, երեկոյան հանրապետության ողջ տարածքում կդիտվի եղանակի պարզեցում, ինչի հետևանքով Տավուշի հովիտներում, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում օդում մինչև -5….-6, հողի մակերևույթին -7…-8 աստիճան ցուրտ: Ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով:
Մարտի 31-ի ժամը 07:00 դրությամբ հանրապետության ողջ տարածքում առկա է ձյան ծածկ: Տավուշում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 20-30սմ, Լոռիում 10-16սմ, Շիրակում 15-22սմ, Գեղարքունիքում 20-30սմ, Կոտայքում 30-37սմ, Արագածոտնի լեռնային գոտիներում 13-27սմ, Արագածոտնի նախալեռներում 10-15սմ, Արարատում 5-7սմ, Վայոց Ձորի նախալեռներում 5-7սմ, Վայոց Ձորի լեռնային գոտիներում 25-30սմ, Սյունիքի հովիտներում 13-32սմ, Սյունիքի նախալեռներում 20-28սմ(Սիսիանում 5սմ), Ստեփանակերտում 10սմ, Երևանում 25-30սմ, Արմավիրում եղել է 5-10սմ, որ 30-ի ցերեկը հալվել է:
Մարտի 26-ին Բարենցի ծովի շրջաններում ձևավորված արկտիկական ճակատ, ըստ կանխատեսումների, մարտի 30-ին պետք է ներխուժեր Փոքր Ասիա և Կովկաս, այդ թվում' ՀՀ տարածք: Մարտի 26-ին ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից տրվեց հատուկ նախազգուշացում, հանրապետության ողջ տարածքում սպասվող ձյան տեղումների, ուժեղ քամիների և հովտային գոտիներում ցրտահարության վերաբերյալ: Նախազգուշացումը տեղեկագրով տարածվել է բոլոր նախարարություններին և մարզպետարաններին: Մարտի 28-ին Հիդրոմետ ծառայության նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ մամուլի ասուլիս և բոլոր լրատվամիջոցները նույնպես տեղեկացված են եղել սպասվող հզոր ցիկլոնի ներխուժման մասին:
Ինչպես կանխատեսվել էր, մարտի 29-ին դիտվեց քամու ուժգնացում 20-30մ/վրկ արագությամբ, ինտենսիվ անձրևներ և ամպրոպ, իսկ մարտի 30-ի գիշերվա երկրորդ կեսին դիտվեց ջերմաստիճանի կտրուկ անկում 10-15 աստիճանով, և հանրապետության ողջ տարածքում տեղաց առատ ձյուն: Տեղումների քանակը մարտի 29-30-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության որոշ կայաններում գերազանցել է ամսական նորման:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից