«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները 

Եվրոպացի պատմաբանները՝ հայոց ռազմական պատմությունը լուսաբանող նոր գրքի մասին

Գիտություն և Մշակույթ

Ս. թ. մարտի սկզբին փարիզյան «Սիժեստ» (Sigest) հրատարակչությունում լույս է տեսել Ա. Այվազյանի «Հայ զինվորականությունը Բյուզանդական կայսրությունում. հակամարտությունն ու դաշնությունները Հուստինիանոս և Մավրիկիոս կայսրերի օրոք» (The Armenian Military in the Byzantine Empire: Conflict and Alliance under Justinian and Maurice, Alfortville: Ed. Sigest, 152 pages) անգլերեն մենագրության երկրորդ, վերանայված և ընդլայնված հրատարակությունը։

Գրքի առաջին հրատարակությունը հրապարակվել էր դեռևս 2012 թ., արժանանալով բյուզանդական ու սասանյան ռազմական պատմությունն ուսումնասիրող գիտնականների բարձր գնահատականին։ Ահա մի քանի քաղվածք գրքի բազմաթիվ գրախոսություններից։ Ֆին ռազմական պատմաբան Իլկա Սայվանը նույն գրքի «Ներածությունում», մասնավորապես, գրել է. «Դր. Այվազյանը կարողացել է լուծել գրեթե անկարելի մի խնդիր…։ Այս ռահվիրայական գիտական հետազոտությունն իսկապես կարող է վերախթանել արևմտյան ռազմական պատմաբանների հետաքրքրությունը շատ հաճախ անտեսվող հայկական պատմական նյութի նկատմամբ» (էջ 10-11)։

Գերմանացի պատմաբան Պետեր Հալֆթերն իր գրախոսության մեջ (Armenisch-Deutsche Korrespondenz, n. 158) նշում է. «Պատմական սկզբնաղբյուրների հետ Արմեն Այվազյանի կատարած աշխատանքը հիացնում է։ [Ավնիկի] ճակատամարտի աշխարհագրական հենքը վերականգնելու, այնուհետև փաստերն ու հանգամանքները հակառակորդների ռազմավարական ու մարտավարական տեղաշարժերի հետ միահյուսելու նրա կարողությունն արժանի է բարձր գնահատականի»։

Անգլիացի ճանաչված պատմաբան Իան Հյուզը, նույնպես գրախոսելով Այվազյանի մենագրությունը (Ancient Warfare, VI.5), նկատում է, որ այն «…չափազանց հետաքրքիր է ու խորաթափանց… Ես սրտանց խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիրքը բոլոր այն ընթերցողներին, ովքեր հետաքրքրված են ուշ անտիկ շրջանի Հայաստանի ռազմական պատմությամբ։ Պետք է հուսալ, որ ինչպես հեղինակը, այնպես էլ ուրիշ պատմաբաններ կոգևորվեն այս օրինակով և կընդունեն [այս հարցերի մասին] ավելի շատ գրելու անհրաժեշտության մարտահրավերը»։

Իտալացի անվանի ռազմական պատմաբան, մոտ մեկ տասնյակ մենագրությունների և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ Ռաֆայել Դ’Ամատոն «Միջնադարյան պատերազմ» միջազգային հանդեսում (Medieval Warfare, Vol. III, Issue VI, pp. 55-56) գրում է. «Ի հեճուկս սկզբնաղբյուրների և պատմական տեղեկությունների սակավությանը, Այվազյանի մանրամասն վերլուծությունը տպավորում է ծանոթագրությունների և մեջբերումների հարստությամբ՝ ի ցույց դնելով տվյալ ժամանակաշրջանի վերաբերյալ նրա հանրագիտարանային գիտելիքները, որոնցով բնորոշվում է ամբողջ գիրքը։ Դկտ. Այվազյանի գիրքը վառ ապացույց է, թե որքան կարևոր է, որպեսզի պատմաբանները քննեն ու ներկայացնեն [միջազգային գիտական հանրությանը] իրենց սեփական երկրի պատմությունը»։

Ուսումնասիրության առաջին մասում Այվազյանը ձեռնամուխ է եղել Հուստինիանոս կայսեր կառավարության դեմ 538-539 թթ. բռնկված հայկական ապստամբության ռազմապատմական վերլուծությանը: Բացահայտելով հայկական ուժերի կիրառած զանազան մարտավարական տարրերն ու հնարամտությունները՝ նա հատուկ ուշադրություն է դարձրել հայոց զինուժի ավելի վաղ և ավելի ուշ շրջաններում իրականացրած ռազմական գործողություններին, ներառյալ բարձր ռիսկայնության առաքելություններին, ինչպիսիք էին թշնամի հրամանատարների սպանություններն ու գաղութարարական վարչակարգերի ղեկավարների դեմ կազմակերպված մահափորձերը:

Հատորի երկրորդ մասում Այվազյանը քննարկել է բյուզանդացիների վերաբերմունքը հայերի և հայկական զինուժի հանդեպ' բացահայտելով, որ հակահայկական դրսևորումների շարունակականությունը հռոմեական նույնանման նախապաշարմունքների հետ աշխարհաքաղաքական պատճառներ ուներ:

Ընդհանուր առմամբ' գրքի թեման հայերի դիմադրողական շարժումն է` ընդդեմ Բյուզանդական կայսրության վարած գաղութարարական քաղաքականության:

Ավելացնենք, որ Ա. Այվազյանը գիտական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։ Նրա մենագրություններից են՝ «Հիմնատարրեր' Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի», «Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում», «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն», «Մայրենի լեզուն և ազգայնականության սկզբնավորումը. հայկական և եվրոպական սկզբնաղբյուրների համեմատական քննություն», «1720-ականների հայկական ապստամբությունը և ցեղասպանական ճնշամիջոցների սպառնալիքը» և այլ գրքեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվի
Ամենադիտված