Վալդեսը բարեհաջող վիրահատվեց. նա կբացակայի 7 ամիս
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» դասրպասապահ Վիկտոր Վալդեսն այսօր բարեհաջող վիրահատվել է Գերմանիայում: Այս մասին տեղեկացնում է sport.es-ը:
Նշենք, որ ֆուտբոլիստն աջ ծնկի խաչաձև կապանի վնասվածք էր ստացել: Վերականգնման համար Վալդեսից կպահանջվի 7 ամիս:
Ավելի վաղ կատալոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, եթե նա բուժման ընթացքում չկարողանա պայմանագիր կնքել այլ ակումբի հետ:
Հիշեցնենք, որ դարպասապահի պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ավարտվում է այս ամռանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու