Հանրապետության ողջ տարածքում վերականգնվել է էներգամատակարարումը
Հայաստան
Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 31-ին' ժամը 14:30-ի դրությամբ, վերականգնվել է էներգամատակարարումը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, մասնագետների շուրջօրյա աշխատանքի շնորհիվ սոցիալական օբյեկտների ու բնակավայրերի էներգամատակարարումը վերականգնվել է հնարավորինս սեղմ ժամանակահատվածում։
Մարտի 30-ին հանրապետությունում տեղացած առատ ձյան ու քամու պատճառով մարզերում՝ հատկապես Գեղարքունիքում, Տավուշում, Կոտայքում, Արագածոտնում, Վայոց Ձորում ու Արմավիրում հոսանքազրկվել էին 230 բնակավայրեր։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել