228 ավտոմեքենա դուրս է բերվել արգելափակումից
Հայաստան
Հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան հետևանքով մարտի 30-31-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհների խցանման և ավտոմեքենաների արգելափակման 86 դեպք:
Հրշեջ-փրկարարները խցանումներից և արգելափակումից դուրս են բերել ընդհանուր առմամբ 228 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք է տ եղափոխվել 743 մարդ:
Ուժեղ քամու և ձնաբքի հետևանքով վնասվել է 4 շինություն` 2-ը Սյունիքում և մեկական շինություն Արարատի և Շիրակի մարզերում:
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ուժեղ քամու հետևանքով ծառերի շրջման վերաբերյալ 13 ահազանգ, որից 12-ը Երևանում, մեկը` Գեղարքունիքի մարզում։ Երևանում գրանցված 12 ահազանգերից 4-ի դեպքում ծառերը շրջվել են տրանսպորտային միջոցների վրա, 7-ը` ճանապարհներին և մեկը շինության վրա:
Մարտի 31-ի` ժամը 17.00-ի դրությամբ` ՀՀ տարածքում փակ են Սոտք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Սևան-Մարտունի ավտոճանապարհները:
Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից