Լայմա Վայկուլեն 60 տարեկան է
Այլ
1954 թվականի մարտի 31-ին ծնվել է երգչուհի Լայմա Վայկուլեն: Թեև նա վոկալով զբաղվել Է Ռիգայի մշակույթի պալատում և հաջողությամբ մասնակցել բազմաթիվ մրցույթների, երգեցողությամբ հրապուրվելուն լրջորեն չեն վերաբերել ո՛չ նա ինքը, ո՛չ էլ նրա ծնողները:
Ութերորդ դասարանն ավարտելուց հետո Լայման ընդունվել է բժշկական ուսումնարան և կինթատոններում սեանսից առաջ լրացուցիչ վաստակել է երգեցողությամբ: Մեծ բեմում դեբյուտից առաջ Լայմա Վայկուլեն երկար ժամանակ ելույթ է ունեցել Յուրմալայի «Յուրաս Պեռլե» կաբարեում: Երգչուհին Էստրադայում իր կնքահայրն է համարում Ռայմոնդ Պաուլսին: Նրանց «Դեռ երեկո չէ», «Վերնիսաժ», «Ես դուրս եմ եկել Պիկադիլլի» երգերը դարձել են իսկական շլյագերներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն