Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Սոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Ողբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Կիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնին Համբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունը ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողի NVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոն Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում «17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին Ուկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագություն 

«Հրապարակ». Հայկական բողոքական եկեղեցին յուրացրե՞լ է սիրիահայերին տրամադրվող օգնությունը

Հայկական Մամուլ

Վերջերս ՀՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնվեց հայկական բողոքական եկեղեցին, ավելի շուտ, այդ եկեղեցու հոգեւոր հովիվ Հովհաննես Հալաջյանը: Այս եկեղեցին վերջին մեկ տարում սիրիահայերին մարդասիրական օգնություն էր ցուցաբերում՝ ստանում էր արտասահմանյան բարեգործներից գումարներ եւ բաժանում էր դրանք Հայաստանում գտնվող մոտ 160 սիրիահայ փախստականների: Այս բարեգործական գումարները, մեր տեղեկություններով, մեկ տարում շուրջ 40 հազար դոլար են կազմել: Սակայն փետրվար ամսին ամերիկյան բարեգործը՝ Մայք Յուսսեֆյանը, ով հավաքում էր սիրիահայերի համար գումարները եւ ուղարկում էր բողոքական եկեղեցուն, Երեւանից տեղեկություն է ստացել այն մասին, որ փողն ընդամենը մի երկու ամիս է բաժանվել սիրիահայերին, իսկ հետո օգնության տրամադրումը պարզապես դադարեցվել է: Երեւանյան աղբյուրը բարերարին հայտնել է նաեւ, որ Հովհաննես Հալաջյանը կեղծ հաշվետվություն է ներկայացրել իրեն, որ նա մի քանի անգամ պատճենահանել է օգնություն ստացած սիրիահայերի առաջին ամսվա ցուցակը եւ ուղարկել է այն իբրեւ նոր գումարների բաժանման ապացույց:

Սակայն իրականում հաջորդ ամիսներին նա փող չի բաժանել, իսկ ստացված միջոցները յուրացրել է: Ամերիկյան բարեգործը նամակ է գրել սփյուռքի նախարարություն, նաեւ ՀՀ դատախազություն, խնդրելով պարզել իրողությունը, եւ եթե փաստերը համապատասխանում են իրականությանը, պատժել հոգեւոր հովվին: Բանը հասնում է նրան, որ Հալաջյանից պահանջում են թողնել եկեղեցին, հանձնել կնիքն ու փաստաթղթերը, սակայն վերջինս չի ենթարկվում այս հրահանգին, վստահեցնելով, որ իրեն զրպարտել են: ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում սկսվում է հետաքննություն, քանի որ սիրիահայերը հաճախ են փոխում բնակության վայրը, ցուցակներում նշված մարդկանցից ոչ բոլորին են կարողանում գտնել, ինչը բարդացնում է հետաքննությունը: Քննիչները չեն կարողանում պարզել, թե, ի վերջո, որքան գումար են ստացել սիրիահայերը, քանի մարդու են դրանք բաժանվել: Ինչեւէ, քննիչ Բ. Գալստյանը 20.03.2014 թվականին կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում: Քննիչը պաշտոնապես հաստատել է, որ «Օհաննես Հալաջյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ հանցագործության հանցակազմը»: Մենք փորձեցինք զրուցել այս պատմության բոլոր կողմերի հետ:

«Քցված» սիրիահայերի շահերը ներկայացնող Հակոբ Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, իսկ Հովհաննես Հալաջյանն ասաց, որ իրեն պարզապես զրպարտել են: «Լինում են դեպքեր, երբ նախանձողների զոհ ենք դառնում: Ոչինչ, թող Աստված ների բոլորին: Գալով ստորագրություններին, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, որ ես ստորագրություններ եմ պատճենահանել:

Ես վերջին 15 տարիներին բարեխղճորեն եւ հոգեւոր խիստ սկզբունքով ծառայել եմ եւ շարունակում եմ ծառայել իմ հայրենիքում իմ շատ սիրելի հայրենակիցներին: Բազում առիթներով սխալ եմ հասկացվել, զրպարտվել եւ մեղադրվել, բայց մեծ սիրով, զոհողությամբ, նվիրումով եւ անշահախնդիր շարունակել եմ իմ անձնատուր ծառայությունը եւ աստծո կամոք շարունակելու եմ: Հոգ չէ, թե մարդիկ ինչ կմտածեն կամ ինչպես կդիրքորոշվեն իմ նկատմամբ»,- պատասխանեց նա: Նա նաեւ ժխտեց, որ որեւէ մեկը ցանկացել է իրեն հեռացնել եկեղեցու հոգեւոր հովվի պաշտոնից: Բայց ո՞ւմ էր պետք իրեն զրպարտելը եւ ինչո՞ւ: Սա Հովհաննես Հալաջյանը բացատրում է մարդկային չարությամբ: Ըստ նրա, երկու սիրիահայ, որոնց ազգանուններն ինքը չի տալիս, Նիկողոսը եւ Հակոբը, փորձել են շանտաժի ենթարկել իրեն: Մասնավորապես, Նիկողոս անունով անձն իրենից 500 դոլար է պահանջել, վստահեցնելով, որ հակառակ դեպքում խայտառակ կանի նրան, սակայն ինքը չի համաձայնել:

Մենք զանգահարեցինք նաեւ սփյուռքի նախարարություն, պարզելու համար, թե արդյոք տեղյա՞կ են այս մութ պատմությանը, եւ ի՞նչ է անում նման դեպքերում նախարարությունը, ինչպե՞ս է օգնում «քցվածներին»: Նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը մեզ ասաց, որ նախարարությունը տեղյակ է այս պատմությանը, շատ է ուզում, որ այս պատմությունը բացահայտվի մինչեւ վերջ, եւ որ սա դաս լինի այն մարդկանց համար, որոնք սիրիահայերի անունով փող են հավաքում, շրջանցելով սփյուռքի նախարարությանը:

Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել
Ամենադիտված