«Ժողովուրդ». Խաչիկ Հարությունյանը հրաժարվել է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնից
Հայկական Մամուլ
ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին անդամ Խաչիկ Հարությունյանը հրաժարվել է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնից: Խ. Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այլեւս չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել, դրա համար էլ որոշել է ռեկտորի պաշտոնից հրաժարվել: Մեր ճշտող հարցին, թե արդյոք դուրս է եկել նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունից, Խաչատրյանը ուշագրավ պատասխան տվեց. «Լավ էլի, խնդրում եմ, որ հեռանում եմ քաղաքականությունից, դա արդեն շատ բան է ասում:
Հիմա այլ գործով եմ զբաղվելու»: Հիշեցնենք, որ 2013թ. հունվարին Երեւանում ՀԱՊԿ քարտուղարության եւ ԱԱԽ աշխատակազմի միջեւ ՀԱՊԿ Ակադեմիայի ֆոնդ ստեղծելու վերաբերյալ հուշագիր էր կնքվել: Փաստաթուղթը կնքել էին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Սակայն կառույցը մինչ օրս գոյություն չունի: Բայց դա չխանգարեց, որպեսզի կառույցի ստեղծման անվան տակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լեւոն Դոխոլյանը, պատգամավոր դառնա:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու