«Հրապարակ». Արարատ Զուրաբյանը և Ռուբիկ Հակոբյանը բավական մտերիմ հարաբերություններ ունեն Տիգրան Սարգսյանի հետ
Հայկական Մամուլ
Ուրբաթ օրը Ազատության հրապարակում «Ժառանգության» հանրահավաքին ներկա էր նաեւ վերածնված ՀՀՇ-ի ղեկավար Արարատ Զուրաբյանը, ով եկել էր հատկապես քննադատելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի հարցով բանաձեւին Հայաստանի «դեմ» քվեարկելը: Բայց այնպես է ստացվել, որ այս թեմայի շուրջ ելույթ ունեցող Արմեն Մարտիրոսյանը շատ պաթետիկ ու խրոխտ ասել է այն, ինչ պետք է ասեր ընդդիմադիր Արարատ Զուրաբյանը:
Վերջինս էլ, ժառանգականներով շրջապատված, մասնավորապես պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին թեւանցուկ, մի խումբ քաղաքացիների ներկայությամբ կես կատակ-կես լուրջ նեղսրտել է, թե՝ Արմեն, ելույթս ասեցիր, ես ի՞նչ ասեմ: Մեր թղթակցի դիտարկմանը՝ Դուք էլ կառավարությանը, Տիգրան Սարգսյանին քննադատեք, արդիական թեմա է, Զուրաբյանը խոցվել է ու «ֆոլկլորով» արտահայտվել. Տիգրան Սարգսյանի էլ…, կառավարության էլ…., հանգստացա՞ր, ազիզ ջան: Սա հատկապես ոգեւորել է Ռուբիկ Հակոբյանին, ով դրվատել է Զուրաբյանին «տղամարդկային արարքի» համար, թե՝ լավ ասեցիր, ուժեղ ասեցիր: Նկատենք, որ եւ Արարատ Զուրաբյանը, եւ Ռուբիկ Հակոբյանը բավական մտերիմ հարաբերություններ ունեն Տիգրան Սարգսյանի հետ, եւ գաղտնիք չէ, որ պարբերաբար հայտնվում են նույն սեղանների շուրջ:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու