«ՀԺ». Ներդրումները կրճատվել են, աճել են օֆշորային գոտիներից «օտարերկրյա ներդրումները»
Հայկական Մամուլ
Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումները կրճատվել են ավելի քան 20 տոկոսով: Այս ֆոնին հատկապես ուշագրավ է, որ սրան զուգահեռ աճում են օֆշորային գոտիներից Հայաստան եկող «օտարերկրյա ներդրումները»: Գրում է «ՀԺ»-ն:
Այսպես՝ եթե 2012-ին օֆշորներից ՀՀ եկել էր 86 մլն դոլար, ապա 2013-ին՝ արդեն 121 միլիոն դոլար:
Ընդհանուր ներդրումներում օֆշորայինները անցած տարի կազմել են 20 տոկոս՝ 2012-ի 11 տոկոսի դիմաց։ Դժվար չէ կռահել, որ օֆշորներից իրականացվող «ներդրումները» կեղտոտ և կասկածելի ծագում ունեցող, հիմնականում ՀՀ պաշտոնյաների և օլիգարխների ստվերային փողերն են:
Շարունակությունը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու