Սերժ Սարգսյանը Հայաստանի ասորական համայնքին շնորհավորել է Նոր տարվա առթիվ
Հասարակություն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին' Հաբ-Նիսանի կապակցությամբ: Նախագահի ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Հարգելի′ բարեկամներ,
Չեմ կասկածում, որ հայ և ասորի ժողովուրդների դարավոր հարևանությունը, բարեկամությունն ու մշակութային փոխներթափանցումները շարունակվելու են: Մենք փոխադարձաբար հարստացնելու և ուժեղացնելու ենք միմյանց:
Հաբ-Նիսանի տոնը, որ խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը, թող հայաստանաբնակ ասորիներին բերի ուրախություն և երջանկություն: Թող գալիք տարին ձեզ համար լինի արդյունավետ ձեռնարկների, նոր նվաճումների տարի»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու