Վրացական մեդիադաշտի առաջատարներից Mediamall.ge–ն մեկ տարեկան է
Վրաստան
Այսօր վրացական մեդիադաշտի առաջատար ներկայացուցիչներից մեկը՝ Mediamall.ge կայքը դարձավ մեկ տարեկան: Այն International Media Holding-ի նախագծերից մեկն է, որը հաջողությամբ իրականացվեց Վրաստանում և ընդամենը մեկ տարվա ընթացքում դարձավ տարածաշրջանի խոշորագույն համացանցային լրատվամիջոցներից մեկը՝ տեղ զբաղեցնելով վրացական ԶԼՄ–ների լավագույն հնգյակում:
Հրաշալի կոլեկտիվ, ընթերցողների կայուն բանակ և հավատարիմ գործընկերներ. ահա այն նվազագույն արդյունքը, որ կայքը կարողացավ ստանալ մեկ տարվա ընթացքում: Շատերին կարող էր ֆանտաստիկ թվալ, բայց դեռ մեկամյակը չբոլորած՝ կայքը դարձավ Վրաստանի առաջատար լրատվամիջոցներից մեկը: Mediamall.ge–ի օրական այցելուների թիվը տատանվում է 90.000-ից 110.000–ի սահմաններում, էջերի օրական դիտումները՝ 220.000 - 300.000։
International Media Holding-ը հանդիսանում է հայկական և վրացական մեդիադաշտի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Հոլդինգի նախագահ Արման Վարդանյանի գլխավորությամբ այն սրընթաց աճ է արձանագրում՝ օրեցօր բարելավելով իր ցուցանիշերը: Պարոն Վարդանյանը, ի դեպ, ծրագրել է մոտ ապագայում մեծացնել հոլդինգի աշխարհագրությունը: Նոր մասնաճյուղեր են բացվելու Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և մի շարք այլ երկրներում: Իսկ հայկական մեդիաշուկայում հոլդինգի ընդլայնումը իրեն երկար սպասեցնել չի տա. շուտով հասարակությանը տեսանելի կլինեն այն անակնկալները, որ պատրաստել է International Media Holding-ը: Ի դեպ, օրեր առաջ կայացավ ընկերության նոր նախագծի շնորհանդեսը՝ բացվեց Restmall.am կայքը: Այն հոլդինգի նախագծերից միակն է, որը լրատվական կայք չէ և կյանքի է կոչվել՝ լրացնելու այն բացը, որն առկա է Հայաստանում ժամանցի կազմակերպման ոլորտում:
Շնորհավորում ենք մեր վրացի թիմակիցներին և մաղթում նորանոր նվաճումներ։ International Media Holding-ը հոլդինգը լայն թափով շարունակում է նոր նախագծեր իրականացնել, այնպես որ մենք դեռ բազմաթիվ նոր հոբելյաններ նշելու առիթներ կունենանք...


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու