Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է 

«Ականատեսը». 99-ամյա Մարիամ Սահակյանին փոխանցվել է սասունցիներին բնորոշ «ծռությունը» (լուսանկարներ)

Հասարակություն

«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ընթերցողի դատին հաձնել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացող «Ականատեսը» հատուկ նախագիծը, որի շրջանակում ներկայացվում են ցեղասպանության ականատեսների կյանքի պատմությունները: Նրանց վկայությունները հավաքելու նպատակով գործակալության ստեղծագործական խումբն այցելել է Արարատի մարզ: Այս շաբաթ նախագիծը նվիրված է Այգավան գյուղի ամենատարեց բնակչուհուն' արմատներով սասունցի Մարիամ Սահակյանին:

Այգավան գյուղում տներից մեկի դիմաց, տարվա տաք եղանակին փայտյա փոքրիկ նստարանին է սովորաբար իր առօրյայի մի մասն անցկացնում 1915 թվականին Սիրայում ծնված Մարիամ Սահակյանը, ում ընտանիքը Սիրիա է գաղթել Սասունից:

Մի պահ կտրվելով իր մտքերից ու ծոռների խաղին հետևելուց' Մարիամն, ի պատասխան հարցին, ասաց. «Համարյա ոչինչ չեմ հիշում, փոքր եմ եղել»:

Տարեց կինն ունի հիշողության անկում, անցյալից գրեթե ոչինչ չի հիշում, կամ ինչպես ասում են տան անդամները, գուցե հուշերի դառնությունից ելնելով չի ցանկանում հիշել, սակայն նրա հարսը' Հասմիկը մեզ ներկայացրեց այն, ինչ իրեն հայտնի է սկեսրոջ ընտանիքի պատմությունից:

Պատմական տեղեկանք

Սասունը լեռնային երկրամաս է Հայկական Տավրոս լեռնաշղթայի համակարգում։ Այն գտնվում է Վանա լճից արևմուտք, Մուշ քաղաքից հարավ։ 1896 թվականին Սասունում իրենց խմբերով կռիվներ են մղել ազատագրական շարժման գործիչներ Անդրանիկը, Աղբյուր Սերոբը, Սպաղանցի Մակարը։ Սասունի ինքնապաշտպանական ուժերը գլխովին ջախջախելու նպատակով՝ սուլթանական կառավարությունը 1904 թվականին նոր զինված հարձակում է սկսել (10000-անոց թուրքական, և 5000-անոց քրդական զորքերով)։ Ինքնապաշտպանական մարտերը գլխավորել են Հրայրը, Անդրանիկը, Գևորգ Չավուշը, Հաճին (Կոտոյա ն Հ․ Գ․), Սեբաստացի Մուրադը, Սպաղանցի Մակարը, Մշեցի Սմբատը, Շենիկցի Մանուկը, Կայծակ Վաղարշակը և ուրիշներ։ Չնայած պարտությանը' Սասունի բնակչությունը մերժել է լեռնային շրջանները թողնելու և Մշո դաշտում վերաբնակվելու թուրքական կառավարության պահանջը՝ շարունակելով հայդուկային պայքարը։ 1915 թվականին, Մեծ եղեռնի տարիներին, Սասունի բնակչությունը մի քանի ամիս անհավասար գոյամարտ է մղել թուրքական 30000-անոց բանակի դեմ։ Սասունի 60000 բնակչությունից փրկվել էենմոտ 15000-ը, որոնք ռուսական բանակի օգնությամբ գաղթել են Արևելյան Հայաստան, բնակություն հաստատել Աշտարակի և Թալինի շրջակա գյուղերում։

«Տատիկը հիշողությունը կորցրել է: Գաղթից շատ բան չգիտի, բայց նախկինում շատ էր պատմում իր քեռու կնոջ պատմության մասին, ում ամուսնացրել են մուսուլմանի' արաբի հետ»,- պատմեց Հասմիկը:

Սասունից Սիրիա է տեղափոխվել Մարիամի ողջ ընտանիքը' ծնողները, 4 քույրերն ու 6 եղբայրները, տատն ու պապը: Սիրիայում պատմության հերոսուհին ամուսնացել է նույնպես արմատներով սասունցի Իսկանդարի հետ: 1946 թվականին իրենք բնակություն են հաստատում Հայաստանում ' ունենալով 8 երեխա: Ականատեսը ողջ կյանքում աշխատել է, եղել է տնային տնտեսուհի, զբաղվել է գյուղատնտեսությամբ:

«Տատիկը երեխաներին լավ մայր է եղել, լավ ծնող, տնտեսվար: Նա սկեսրայրիս երկրորդ կինն էր և, բացի իր ութ երեխաներից, խնամել է նաև ամուսնու երկու երեխաներին: Աշխատել է և ստեղծել, բերք հավաքել, շուկա գնացել, հաց թխել»,- պատմում է հարսը' ավելացնելով, որ հետագայում սկեսրոջը հաջողվել է մեկ հարկի տակ համերաշխ ապրել երեք հարսների հետ:

Հարսի հավաստմամբ' թեպետ տատիկը Սասունում չի ծնվել, սակայն նրա բնավորության մեջ վառ արտահայտված են սասունցիներին բնորոշ գծերը:

«Սասունցիներին բնորոշ է ծռությունը: Իրենք ծուռ են ազգովի: Երևի հենց էպոսից էլ գալիս է այդ ծռությունը: Չորկող են իրենց ասածի մեջ և համառ: Այսպիսին է նաև տատիկը»,- անկեղծացավ Մարիամի ընտանիքի անդամը:

Պատմական տեղեկանք

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդական հերոսավեպը հայ ազգային էպոսն է՝ դյուցազնավեպը. ստեղծվել է միջնադարում՝ արաբական արշավանքների ժամանակ: Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։

Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը 2012 թվականի դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

Սասունցիների երգերն ու պարերը, խնջույթները, ինչպես նաև ճաշատեսակները այս ընտանիքի կյանքին անմասն չեն մնացել:

«Պատրաստում ենք շամբորակ, քութլք, ինչը նման է իշլի քյուֆթային: Խճողակ ենք անում ձավարով, այնուհետև բացում ենք և միս լցնում մեջը»,-ասում է Հասմիկը:

Մարիամի կյանքի ճակատագրական և հիշարժան դրվագներից է այն պահը, երբ մոտ 25-30 տարի իր սիրիաբնակ եղբայրներին չտեսնելուց հետո 7 տարի առաջ նրանց հետ հանդիպել է Այգավանում, իրենք էին եկել իրենց քրոջը տեսնելու:

 

 

«Տատիկն այնքան էր սպասում այդ հանդիպմանը, որ վատացել էր, հիվանդացել: Անգամ մտածում էինք, որ չի դիմանա մինչև նրանց գալը»,- հիշում է Հասմիկը' հավելելով, որ առ այսօր իրենք պահպանում են կապը Սիրայում բնակվող բարեկամների հետ:

Այժմ տարեց կինը թե՛ ընտանիքի անդամների, թե՛ համագյուղացիների հետ զրույցներ շռայլել չի սիրում: Նրա մտազբաղությունը երբեմն-երբեմն ընդատվում է տան դիմաց խաղացող երեխաներին փաղաքշաբար նկատողություն անելով: Ընտանիքի անդամների վստահեցմամբ' Մարիամը առողջ և երկարակյաց լինելու հատուկ բաղադրատոմս չունի, ապրում է բոլորի նման, առանց հստակ կանոնների:

Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները' Արևիկ Գրիգորյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված
Ամենադիտված