Մի մոռացեք, որ նախորդ մրցաշրջանում «Ռեալը» պարտվեց «Բորուսիային». Բենզեմա
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք խաղից առաջ նշել է, որ իր թիմը չի կրկնի դորտմունցիների դեմ խաղում թույլ տված նախորդ տարվա սխալները:
«Մի մոռացեք` ինչ տեղի ունեցավ նախորդ մրցաշրջանում: Սակայն այժմ մենք նոր թիմ և մտածելակերպ ունենք: Դորտմունդցիների կազմը նախկինն է` չնայած մի քանի ֆուտբոլիստ վնասվածքներ ունի: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար պետք է առավելագույն ջանքեր գործադրել: Անձամբ ես ինձ դաշտում լավ եմ զգում: Գարեթ Բեյլի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ հեշտ է խաղալ: Նրանք արագ են, տեխնիկապես ուժեղ և մենք միմյանց շատ լավ ենք հասկանում»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է մադրիդցիների պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու