Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Սոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Ողբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Կիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնին Համբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունը ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողի NVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոն Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում «17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին Ուկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագություն 

«Իրավունք». Հայաստանը Մաքսային միություն դատարկ ձեռքով չի գնում

Հայկական Մամուլ

Այս տարվա մարտին նշվում է Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության ստեղծման գաղափարի 20-ամյակը, որի գործարկումից հետո, Հայաստանի և Եվրասիական միության միջև ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Տատյանա Վոլովայան, ով նախորդ շաբաթ Հայաստան-Մաքսային միություն «Հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով ՀՀԿ տնտեսական համաժողովի մասնակիցն էր, իր խոսքում նշեց, որ իրենք ուշադիր հետևում էին, թե ինչպես է աշխարհն արձագանքել վերը նշված գաղափարին. «Քաղաքական իմաստով որոշ ոչ ադեկվատ արձագանքներ են եղել, սակայն տնտեսական առումով նախաձեռնությունը «Վերակառուցման և զարգացման» եվրոպական բանկի կողմից համարվեց ժամանակակից ինտեգրացիոն հաջողված նախաձեռնություններից մեկը»: Այնուհետև ներկայացվեցին մի քանի ցուցանիշներ՝ ցույց տալու, որ Մաքսային միության ստեղծումից հետո Բելառուսից և Ղազախստանից Ռուսաստան արտահանման ծավալը բավականին մեծացել է և, ինչպես հայտարարեց տիկին Վոլովայան, արդեն կա համապատասխան որոշում ու փաթեթ, որի կիրառմամաբ ամբողջ Մաքսային միության տարածքում աշխատուժի տեղաշարժը որևէ դժվարություն չի ունենա: Համաժողովին ներկա էր նաև ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, ով պատասխանելով «Իրավունք»-ի հարցին, թե այնուամենայնիվ, Հայաստանում դեռևս շարունակվում են կրքեր եռալ ՄՄ-ին անդամագրվելու հետ կապված և, որ ըստ որոշ քաղաքական գործիչների, փորձագետների ՀՀ-ն ճիշտ որոշում չի կայացրել, պարոն Նիկողոսյանը պատասխանեց.

- Կրքեր եռալու հետ կապված պետք է ասեմ, որ 2013 թվականն ամբողջությամբ անցավ քննարկումների մեջ, թե՛ եվրոպական ընտանիքում և թե՛ եվրասիական ընտանիքում ընդգրկվելու համար: 2014 թվականին ևս տեղի կունենան քննարկումներ, կլսենք քննադատություններ, երկու կողմերից: Բայց հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքական որոշումը որդեգրել է արդեն 2013 թ.-ի սեպտեմբերի 3-ին, որից հետո, բնականաբար, պետք է հնչեին տարաբնույթ կարծիքներ, քանի որ քննարկումների եւ քննադատությունների արդյունքում են ավելի ընբռնելի եւ ընկալելի դառնում ճիշտ ուղղությունները: Ես շատ հանգիստ եմ նայում այդ քննադատություններին, որն էլ սպասելի էր, բայց այսօր արդեն արձանագրում ենք փաստ, որ ՀՀ-ն ամբողջությամբ անդամագրվում է եվրասիական ընտանիք լիարժեք անդամ դառնալու նպատակով: Քննադատություններն ինչ խոսք շարունակական են լինելու մինչեւ Հայաստանը կստորագրի այն:

-Պարոն Նիկողոսյան , կան տեսակետներ, որ Հայաստանը շատ արագ է ինտեգրվում ՄՄ-ին, իսկ այնուհետ Եվրասիական միությանը՝ պատճառաբանելով, որ այն, ինչ տեղի է ունենում արագացված, արդյունքը դրական լինել չի կարող:

-Նախ ինչ-որ բան ասելը և իրականության մեջ արդեն ծավալված և իրականացված աշխատանքները՝ տարբեր բաներ են: Տվյալ պահին իրականության մեջ ՀՀ կառավարությունը՝ երկրի վարչապետի գլխավորությամբ, պրոֆեսիոնալ մոտեցում և թիմ ունենալով, ամբողջովին լծված են Եվրասիական միության ստեղծման աշխատանքների իրականացմանը, որտեղ աշխատում են 22 աշխատանքային խմբեր, որոնք ոչ միայան առաջնային են համարվում, այլ պետք է ֆիքսել, որ Հայասատնը դեպի ՄՄ դատարկ ձեռքերով չի գնում: ՀՀ-ի կողմից նոր առաջարկներն ու նախաձեռնությունները Բելառուսի, Ղազախստանի, ՌԴ-ի կողմից ընդունվել են նոր առաջարկություններով, և մեր կառավարությունը ներկայացրել է ոչ միայան ՀՀ-ի տնտեսական զարգացման նախադրյալները, այլ նախկին խորհրդայաին պետության երկրների հետ կապված ողջ տնտեսության առաջարկներով է հանդես եկել: Հենց այստեղ է, որ Հայաստանի Հանրապետությունը առաջընթաց է գրանցում, և սրանով մենք պետք է հպարտանանք, այլ ոչ թե քննադատենք: Պարզապես, դրա մասին, ցավոք, հանրությանը չի ներկայացվել կամ լուսաբանվել, թե ինչու է իրականության մեջ ՀՀ-ն առաջիններից գնում դեպի ՄՄ: Հենց այստեղ է կայանում այս գործընթացում ՀՀ կառավարության ակտիվ առաջ գնալու հարցը:

-Խոսվում է նաև այն մասին, որ դրամի արժեզրկում տեղի կունենա Եվրասիական միություն մտնելու պարագայում: Դուք համամի՞տ եք սրա հետ:

- Ես տնտեսագետ չեմ, դրա մասնագետը չեմ: Բայց կա հստակ ստեղծված ճանապարհային քարտեզ, որտեղ հստակ նշված է, թե ուր ենք մենք գնում: Որպեսզի նման թերի մտածելակերպը չզարգանա և շարունակություն չունենա, Հայաստանում պետք է իրականացվեն հատուկ սեմինար-պարապունքներ ՀՀ-ի բոլոր մարզերում, համայնքներում, որպեսզի ճանապարհային քարտեզ հասկացողությունը հասկանալի դառնա անգամ Հայաստանի շարքային քաղաքացուն: Պետք է հասանելի և հասկանալի լինի, թե ուր ենք գնում, որի համար ժաքմանակ է հարկավոր, և այդ գործընթացն արդեն սկսված է: Մեկ օր շուտ պետք է սկսվեն այդ սեմինար-պարապունքները ՀՀ-ի ողջ տարածքում:

- Ձեր կարծիքով' որքանո´վ է ՀՀ-ն պատրաստ անդամագրվելու ՄՄ-ին, իսկ այնուհետ' Եվրասիական միությանը:

- Տեղյակ եք, որ նախորդ շաբաթ օրը տեղի ունեցավ ՀՀԿ-ի տնտեսական երկրորդ համաժողովը, որտեղ հնչեց ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևի ուղերձը, որտեղ ասվում է, որ Հայաստանը ոչ թե պատրաստ է, այլ Հայաստանը հենց առաջատար դիրքերում է այդ գործընթացում, և հիմա ժամանակը աշխատում է մեր օգտին: Եվ որքան շատ նախաձեռնություններով հանդես գանք' դա նշանակում է մեր երկրում նոր աշխատատեղերի ստեղծում, իսկ երբ կստեղծվեն այդ նոր աշխատատեղերը, կսկսվեն նոր գործընթացներ, իսկ 2015 թվականին կստեղծվի Եվրասիական միությունը, և մոտ ապագայում մենք կդառնանք Եվրասիական միության անդամ:

- Պարոն Նիկողոսյան, ՀՀ-ի նախատրամադրվածությունը ՄՄ-ին անդամագրմանը կբերի՞ ինչ-ինչ դժվարությունների' Եվրոպական միության հետ շփվելու կամ եվրոպական շուկա մտնելու հետ կապված:

- Հայաստանն ունի հստակ որդեգրված քաղաքական ճանապարհ: Մենք ոչ թե պետք է մտածենք, որ խնդիրներ կունենանք , այլ պետք է մտածենք, թե որտեղ են մեր շահերը: Ինչ խոսք, կլինեն տարածաշրջաններ, որտեղ մեր շահերը կհամընկնեն և որտեղ նաև չեն համընկնի: Աշխարհը գնում է գլոբալիզացիայի ճանապարհով, և նոր ձևավորումներ են տեղի ունենում: Աշխարհի մի մասը իրականության մեջ ցանկանում է , որ չստեղծվի Եվրասիական ընտանիքը, մյուս մասն ամեն ինչ անում է, որ ստեղծվի: Այստեղ խնդիրը Հայաստանինը չէ, սրանք համաշխարհային տեմպերում ընթացող գործընթացներ են, և արդյունքում մենք գնում են այդ ուղղությամբ:

-Դուք այս անգամ մասնակցում էիք ՀՀԿ-ի տնտեսական համաժողովին, ի՞նչ գնահատական կտաք:

-Այո, ես առաջին անգամն էր, որ մասնակցում էի, հրավեր ունեի ՀՀԿ-ի կողմից, որի համար շնորհակալություն եմ հայտնում թե´ կառավարությանը, թե´ ՀՀԿ-ին: Հուսով եմ, որ նմանատիպ համագործակցությունները մեկը մյուսին կլրացնեն, որի արդյունքում էլ ավելի արագ կգնանք դեպի Եվրասիական միություն:

-Կցանկանայինք տեղեկանալ ՄԱԿ-ում Ղրիմի ինքնորոշման անվավեր Ճանաչելուն ՀՀ-ի' դեմ քվեարկելու մասին Ձեր դիրքորոշմանը:

-Այս դիրքորոշումը վաղուց էր հայտնի բոլորին: Ես նոր եմ վերադարձել Մոսկվայից և պետք է ասեմ, որ թե´ ազգությամբ ռուս իմ աշխատանքային գործընկերները, թե´ իմ հարևանները, և անգամ օդանավակայանում ինձ էին փոխանցում իրենց շնորհակալությունները' ՀՀ-ի այս քայլի համար, և նշում էին, որ ևս մեկ անգամ եղբայրական Հայաստանը կանգնեց ռուս ժողովրդի կողքին: Բնականաբար, սա հասարակության լայն շերտերում տարածում գտավ, և մենք ռուսների հետ միշտ եղել ենք նույն ռազմավարական դաշտում, այլ ոչ թե տարբեր խրամատներում: Սա մեր պատմության տրամաբանական շարունակությունն է, որը եկել է դարերի խորքից:

Իրավունք թերթ.

Արմենուհի Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել
Ամենադիտված