Ականի պայթյունից մահացած Հարություն Սաֆարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Հասարակություն
Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 1-ին հրամանագիր է ստորագրել: Համաձայն հրամանագրի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մարտի 31-ին ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել 1987թ. ծնված ավագ լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու