Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը նվազել է 36.8 տոկոսով
Հայաստան
Հայաստան ներկրվող մարդասիրական օգնության ծավալը հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, նվազել է 36.8 տոկոսով և կազմել 1.9 միլիարդ դրամ կամ 4.7 միլիոն ԱՄՆ դոլար: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հունվար-փետրվարին մարդասիրական օգնության կարգով մեր երկիր է ներմուծվել 480.9 տոննա ապրանք: Ստացված օգնության 33.3 տոկոսը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 18.9 տոկոսը' մեքենաները, սարքավորումներն ու մեխանիզմները, 12 տոկոսը' մանածագործական իրերը, 6.8 տոկոսը'սարքերը, ապարատները և այլն:
Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրած առաջատար երկիրը ԱՄՆ-ն է՝ 1 միլիոն 242 հազար դոլար ցուցանիշով, որին հաջորդում է Միացյալ Թագավորությունը (609.6 հազար դոլար), Ֆրանսիան (439.4 հազար դոլար), ինչպես նաև Լեհաստանը, Գերմանիան, Չինաստանը և այլն:
2013 թվականի հունվար-փետրվարին մարդասիրական կարգով Հայաստան է ներկրվել 432 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է ավելի քան 7.4 միլիոն դոլար:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից