Ապրիլի 28-ից 30-ը ոչ իշխանական 4 ուժերը հանրահավաք կկազմակերպեն
Քաղաքական
Ապրիլի 28-ից 30-ը Ազատության հրապարակում ոչ իշխանական 4 ուժերը հանրահավաք կկազմակերպեն: Այս մասին այսօր ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ քանի որ ապրիլի 28-ին կառավարության անվստահություն հայտնելու հարցն են բարձրացնելու, բնականաբար, նախագծով հանդես կգան, բացի այդ նաև կլինեն հրապարակային միջոցառումներ։ Ըստ նրա` շուրջօրյա միջոցառումները պայմանավորված են այն բանով, որ անվստահության հարցը, որ բարձրացնում են, պետք է քվեարկության դրվի չորեքշաբթի օրը` ապրիլի 30-ին, Սահմանադրության պահանջի համապատասխան։
«Այդ օրը կկազմակերպենք հանահավաքներ` ի պաշտպանություն այս նախաձեռնության: Մարզերում և հանրապետությունով մենք նախատեսում ենք իրազեկման միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն հանրության լայն շերետին տեղեկացնելու գործընթացի բովանադակությանը»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու